Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Բայդենն ու Թրամփը զգուշավոր են մարիխուանայի օրինականացման հարցում в хорошем качестве

Բայդենն ու Թրամփը զգուշավոր են մարիխուանայի օրինականացման հարցում 3 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Բայդենն ու Թրամփը զգուշավոր են մարիխուանայի օրինականացման հարցում

Մարիխուանայի օրինականացումն այն հազվադեպ հարցերից է, որ քաղաքականապես պառակտված Ամերիկայում ստացել է ընտրողների մեծամասնության հավանությունը։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ տաս ամերիկացիներից գրեթե ինը կողմ է այդ թմրանյութի գոնե մասամբ օրինականացմանը: Ամերիկացիների գրեթե երեք քառորդն ապրում է այն նահանգներում, ուր օրենքը թույլ է տալիս մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով, իսկ բնակչության կեսն ապրում է այնտեղ, ուր մարիխուանան թույլատրված է նաև առօրյա օգտագործման համար: Սակայն դաշնային օրենքներով կանեփի օգտագործումը, վաճառքը տակավին անօրինական է, և այն դասվում է հերոինի և LSD տեսակի թմրանյութի շարքում։ Վերջիններս նախատեսված չեն բժշկական օգտագործման համար: Ամերիկացի ընտրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ նման իրավիճակը պետք է փոխվի, ինչը կարող է հնարավորություն հանդիսանալ ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի համար՝ ձայներ շահել հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում: «Շատ մարդիկ չեն հասկանում օրենքը: Շատ մարդիկ չգիտեն, թե ինչպես են օրենքներն ազդում իրենց առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ կանեփն այն խնդիրն է, որը հուզում է երիտասարդներին»,- ասում է «Նոր Ջորջիա» նախագծի ներկայացուցիչ Սքոթի Սմարթը: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn Amerika naxagah yntrutyunner

Comments