Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ի՞նչ արդյունքներ գրանցեց վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա в хорошем качестве

Ի՞նչ արդյունքներ գրանցեց վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա 4 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ի՞նչ արդյունքներ գրանցեց վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա

ՀՀ-ի վարչապետն օրերս աշխատանքային այցով Մոսկվայում էր՝ նախագահելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ու հանդիպելու Ռուսատանի նախագահ Պուտինին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին անգամ մենք հանդիպել ենք [անցած տարվա] դեկտեմբերին։ Այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել»,- Պուտինի հետ հանդիպմանը ասաց Հայաստանի վարչապետը՝ հավելելով․ «Տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք [ԵԱՏՄ] նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը»: Իր հերթին՝ Պուտինը կարևորեց տնտեսական համագործակցությունն ու աննախադեպ ծավալի՝ յոթ միլիարդ դոլարի հասած երկկողմ առևտրաշրջանառությունը․ «Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ անդրադառնալ տարածաշրջանում անվտանգության հարցերին»: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները Հայաստանի Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որոնք այնտեղ էին տեղակայվել 44-օրյա պատերազմից հետո: Նորություն չէ, որ ռուսաստանցի սահմանապահները դուրս են բերվելու նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, ռուսաստանյան սահմանապահ ուժերը, սակայն, կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին: Քաղաքական մեկնաբան Հովսեփ Խուրշուդյանը ողջունում է ռուսական զորքերի դուրս բերման մասին պայմանավորվածությունը՝ շեշտելով, որ ռուսական ուժերի այնտեղ տեղակայումը որևէ օգուտ չէր բերում, անգամ՝ վտանգավոր էր․ «Լավ է, որ հնարավոր դարձավ համաձայնության գալ ռուսական կողմի հետ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուսական զորքերի դուրս բերման մասին: Նրանց ներկայությունն այնտեղ շատ ռիսկային էր, որովհետև մշտապես առկա էր իրենց կողմից թիկունքից հարվածելու վրանգ»։ Այստեղ հարկ է հիշեցնել ԱՄՆ պետքարտուղարության այս փետրվարին հնչեցրած արձագանքը՝ ի պատասխան ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և հայ-ռուսական հարաբերությունների մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակել իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn putin pashinyan csto

Comments