Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Կարսի մարզ.Կարմիր Եկեղեցի և Եզնասար։ Մոռացության մատնված գոհարներ в хорошем качестве

Կարսի մարզ.Կարմիր Եկեղեցի և Եզնասար։ Մոռացության մատնված գոհարներ 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Կարսի մարզ.Կարմիր Եկեղեցի և Եզնասար։ Մոռացության մատնված գոհարներ

Օղուզլուի կամ Եզնասարի եկեղեցին Կարս քաղաքից մոտավորապես 35 կմ հեռավորության վրա է գտնվում Եկեղեցու սկզբնական հայկական անունը հայտնի չէ, գոյություն ունեն մենակ վարկածներ։ Օղուզլու անվանումը Եզնասարի թուրքերեն թարգմանության հնչյունափոխված տարբերակն է: Եկեղեցին կառուցվել է 9-10-րդ դարերում, պահպանվել է շինարարական արձանագրությունը, որը թվագրվում է 9-րդ դարի վերջով։ Այնտեղ նշվում է, որ եկեղեցու շինարարությունը հովանավորել է Հասան Գնթունի Իշխանը, ով Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի տարեգրության մեջ հանդիսանում է Սմբատ Ա Բագրատունի թագավորի զորքերի հրամանատար և Կարսի կուսակալ։ Քանի որ արձանագրության մեջ չի խոսվում Սմբատ Ա Բագրատունու մասին, առաջ է քաշվել այն տեսակետը, որ արձանագրությունը արվել է 10-րդ դարի սկզբում տեղի ունեցած Կարսի ապստամբության և Սմբատի` իշխանությունից ժամանակավորապես հեռանալու շրջանում։ Իսկ մեկ այլ արձանագրության մեջ, որն այսօր ավերված է, նշվում է, որ 1001 թվականին եկեղեցին վերանորոգել է իշխանաց իշխան Աշոտ Պահլավունին։ Հարավային դռան ճակատային մասի վրա մի հարթաքանդակ է եղել, որի վրա պատկերված են եղել Մարիամ Աստվածածինը՝ գահին նստած, մանուկը Հիսուսը՝ ձախ ծնկին, երկու կողմից հրեշտակների նմանվող ձիավորներ, որոնք, հնարավոր է, եկեղեցու հովանավորները լինեն։ Պահպանվել է եկեղեցու հարավային և արևելյան պատերի հայերեն արձանագրությունները։ Խորանի յուրաքանչյուր երկու կողմում մատուռ կա, որոնցից յուրաքանչյուրի վրա ուղղանկյուն սենյակ կա, հավանաբար նախագծվել է որպես ապաստան, ուր առանց սանդուղքի կամ ճոպանի հասնել հնարավոր չէ։ Եկեղեցին 20-րդ դարի առաջին քառորդին ամբողջական է եղել: Ըստ որոշ տեղեկությունների, գմբեթը և հարավարևմտյան անկյունը փլուզվել են 1936 թ. երկրաշարժից: Պահպանվել են մի քանի նկարներ: Անիից 15 կմ հյուսիս` չափերով փոքր, սակայն հոյակերտ և յուրատիպ մի եկեղեցի կա, որը հայերեն հայտնի է որպես Կարմիր եկեղեցի, իսկ թուրքերեն` Քըզըլքիլիսե: Իրականում շատ քիչ տեղեկություն է պահպանվել եկեղեցու մասին, անհայտ է նաև նախնական՝ միջնադարյան անվանումը: Կառուցվել է բետոնե կորիզը ծածկող սրբատաշ կարմիր քարերից։ Հավանաբար հենց քարի գույնով է պայմանավորված եկեղեցու պայմանական անվանումը Եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Որոշ Մասնագետների կարծիքով եկեղեցին 10-րդ դարի կառույց է, սակայն եկեղեցու զարդանախշերը հավանաբար 11 կամ 12 դարի են։ Եկեղեցու ներսում պահպանվել է 1218 թ. արձանագրությունը, որտեղ խոսք է գնում Թալիթ անունով մի կնոջ նվիրատվության մասին: Հայտնի է, որ եկեղեցին 1877 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վնասվել է, սակայն հետագայում վերանորոգվել է: Մուտքի ճակատային մասում պահպանված երկար արձանագրության մեջ նշված է, որ քահանա Սաղաթել տեր Դավիթը եկեղեցին «սեփական ձեռքերով» է վերանորոգել: ` խոսքը 1880-ականներին արված մասնակի վերանորոգության մասին է։

Comments