Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Դիսկուրս. Վազգեն Մանուկյան-Աշոտ Մանուչարյան в хорошем качестве

Դիսկուրս. Վազգեն Մանուկյան-Աշոտ Մանուչարյան 12 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Դիսկուրս. Վազգեն Մանուկյան-Աշոտ Մանուչարյան

Հայաստանը անկախությունը ոչ թե նվեր ստացավ, այլ վաստակեց «Դիսկուրս» հաղորդաշարի հեղինակ Հակոբ Բադալյանի հյուրերն են նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Վազգեն Մանուկյանը և Աշոտ Մանուչարյանը: Թեման` Հայաստանի անկախության քսանամյակը: Հ.Բ.- Պարոնա՛յք, երբ դեռևս ղարաբաղյան շարժման փուլում էինք` կա՞ր արդյոք անկախության հաշվարկը, պատկերացումը, որ նույնիսկ այդ շարժումն առանց անկախության չի կարող բերել ինչ-որ արդյունքի: Ա.Մ.- Անկախությունը դա մի պահ չէ, երբ երկիրը ձեռք է բերում դրոշ ՄԱԿ-ի մուտքի մոտ կամ տարբեր կարգավիճակներ: Դա նախևառաջ վիճակ է, վիճակ մարդկանց, անհատի և այդ ամբողջականության: Այդ իմաստով, ըստ էության, ժողովուրդը անկախությունը ձեռք բերեց Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից և առաջիկա տարիներում խորացնում ամրացնում, ընդլայնում էր, բայց հետո եղավ մի այլ պահ` մենք այդ ֆորմալ դրոշը, մեքենան և այլ բաները ձեռք բերեցինք: Բայց սրընթաց սկսեցինք կորցնել այն, ինչ իրական անկախություն է: Այսօր ես համարում եմ, որ կորուստներն ուղղակի հսկայական են, չնայած կան հուսադրող պահեր, այսինքն մի նոր տիպի մարդիկ են ի հայտ գալիս, որոնք ձեռք են բերում անկախության այն հատվածը, որոնք կապված են մարդու որպես քաղաքացու դրսևորման հետ, բայց որպես մարդ դրսևորման հետ մենք վերջին տարիներին այդ իմաստով ավելի շատ կորուստներ ենք ունեցել: Ես ուզում եմ ասել, որ առաջին տարիներին մենք էապես ավելի անկախ էինք, քան այսօր, և այսօր մենք նոր խնդիր ունենք անկախանալու` շատ ավելի ծանր կախման վիճակում գտնվելու դիրքից, այսինքն այն պահից, երբ մենք կորցրել ենք մեր ուրույն արժեհամակարգը, մեր ուրույն էությունը: Սա անկախության կորստի շատ ավելի խորը տեսակ է, քան այս կամ այն կայսրության հատվածում հայտնվելը: Հարցազրույցն ամբողջութամբ կարդացեք` http://www.1in.am/arm/tvprograms_disk... Դիսկուրս հաղորդաշարի նոր թողարկումները դիտեք` բաժանորդագրվելով YouTube-ի www.1in.am «Առաջին լրատվական»-ի էջին:

Comments