Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Դիմածնոտային վիրահատություն՝ նորագույն տեխնոլոգիաներով - Լուրեր-ի ռեպորտաժը в хорошем качестве

Դիմածնոտային վիրահատություն՝ նորագույն տեխնոլոգիաներով - Լուրեր-ի ռեպորտաժը 1 год назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Դիմածնոտային վիրահատություն՝ նորագույն տեխնոլոգիաներով - Լուրեր-ի ռեպորտաժը

​@ArmPublicTvLurer Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «@Լուրեր»-ի անդրադարձը Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ-ում կատարված բացառիկ վիրահատությանը։ Հաջողվել է վերականգնել պացիենտի ակնակապճի ստորին և կողմնային պատերը, հայմորյան ծոցի առաջային պատը, ինչպես նաև այտոսկրի ելունները։ Ստացվել է 97% ճշգրտություն։ Մանրամասներ 2023 թ․ փետրվարի 27-ին, Ավագյան ԲԿ-ում Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյանի ղեկավարությամբ կատարվել էր 9 ժամ տևողությամբ դեմքի` իր ծավալով և բարդությամբ աննախադեպ ռեկոնստրուկտիվ վիրահատություն՝ 97% ճշգրտությամբ։ Պացիենտը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նա 2020 թ․ ստացել է դեմքի աջ կեսի ականապայթյունային բեկորային վիրավորում։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան, և ենթարկվել մի քանի վիրահատությունների։ Նախ կատարվել է ակնակապճի ռեկոնստրուկցիա տիտանե թիթեղի հարմարեցված եղանակով, որից հետո կատարվել են միկրովիրաբուժական և ակնաբուժական վիրահատություններ, որվհետև այդ տրավմայից հիվանդը կորցրել էր նաև աջ աչքի տեսողությունը։ Վիրահատությունից որոշ ժամանակ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել հետևյալ գանգատները՝ ցավ դեմքի աջ կեսի շրջանում, գերզգայունություն, դիսկոմֆորտ տեղադրված մետաղի շրջանում, բերանի բացման սահմանափակում։ Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, ըստ որի պարզ է դարձել, որ բացակայում է հայմորյան ծոցի առաջային պատը, բացակայում են այտոսկրի ելունները և այտորսկը որպես առանձին բեկոր մխրճված էր թշի փափուկ հյուսվածքների մեջ և իր բնականոն դիրքից բավական ցածր, ինչն էլ խոչընդոտում էր բերանի բացմանը, իսկ տեղադրված մետաղական թիթեղը իր չափերով բավական մեծ էր, ուներ կոպիտ եզրեր, որոնք շոշափվում էին մաշկի տակից և որոշ հատվածներում կար նաև մաշկը ծակելու հավանականություն։ Հաշվի առնելով հիվանդի գանգատները, հետազոտության տվյալները, հնարավոր բարդությունները՝ հիվանդին առաջարկվել է վիրահատություն։ Վիրահատությունը ծրագրվել է Հիբրիդ լաբորատորիայի հետ համատեղ։ Hybrid լաբորատորիան նախագծել և անվճար տրամադրել է տիտանե իմպլանտատները, որոնք միջոցով էլ կատարվել է վիրահատությունը։ Վիրահատության արդյունքում հաջողվել է վերականգնել ակնակապճի ստորին և կողմնային պատերը, հայմորյան ծոցի առաջային պատը, ինչպես նաև այտոսկրի ելունները։ Ստացվել է 97% ճշգրտություն։ Հետվիրահատական շրջանն անցել է սպասվածից էլ ավելի հարթ, վերացել է բերանի բացման սահմանափակումը։

Comments