Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո էլ շարունակվում են հետապնդումները в хорошем качестве

Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո էլ շարունակվում են հետապնդումները 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո էլ շարունակվում են հետապնդումները

Ռուսաստանյան իրավապահներն ավելի քան հիսուն քրեական գործեր են հարուցել Ալեքսեյ Նավալնիի հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ներկայացուցիչների դեմ։ Բաշկորտոստանի գերագույն դատարանը ավելացրել է Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևայի պատժաչափը՝ 7․5 տարվանից հասցնելով 9․5-ի՝ ապրիլի 9-ին հայտնել է է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (Фонда борьбы с коррупцией) ղեկավար Իվան Ժդանովը։ Դատախազությունը Չանիշևայի համար պահանջել էր 10 տարի։ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, ավելի քան հիսուն քրեական գործ է հարուցվել Ալեքսեյ Նավալնիի ստեղծած հիմնադրամի աշխատակիցների և կառույցին առնչվող անձանց նկատմամբ՝ տեղեկացնում է «Холод» պարբերականը։ «Холод»-ը հաշվել է առնվազն 53 մարդու, ովքեր ենթարկվել են բռնաճնշումների։ Իրականում թիվը կարող է մեծ լինել, քանզի տվյալները հավաքելիս օգտագործվել է միայն լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը։ Հիմնադրամի ներկայացուցիչների դեմ քրեական գործեր են հարուցվել 2021 թվականից, երբ Ռուսաստանի իշխանությունները այն ճանաչեցին «ծայրահեղական կազմակերպություն»։ Հայտնի է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետ կապված քրեական գործերով մեղադրյալներին ռուսաստանյան իշխանությունները հաճախ են ընդգրկում ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակներում, արգելափակվում են նրանց բանկային հաշիվները։ navalni rusastan ynddimutyun «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn

Comments