Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Նախկին նախագահները հասկացան, որ ռևանշի ոչ մի ելք չկա в хорошем качестве

Նախկին նախագահները հասկացան, որ ռևանշի ոչ մի ելք չկա 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Նախկին նախագահները հասկացան, որ ռևանշի ոչ մի ելք չկա

Հայաստանում քաղաքական մշակույթը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, այդ են վկայում սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ կոնկրետ իր համար ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթնակը և սպասելի էր, և անսպասելի: «Եթե իրերն անվանենք իրենց անունով, ապա պետք է ասել, որ քվերակեցին ոչ թե Հայկոյի, այլ Փաշինյանի համար: Սա շատ կարևոր պահ է, մյուս կողմից սա ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական կյանքը մեռած է, քաղաքական կուսակցություններ չկան, քաղաքական մշակույթը գտնվում է ցած մակարդակի վրա, անգամ այնպիսի կուսակցություններ, ինչպիսն Հայ հեղափոխական դաշնակցությունն է, չհաթահարեցին անցողիկ շեմը»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը: Վերջինիս համոզմամբ՝ հետագայում չսխալվելու, հանրությանը հուսախաբ չանելու համար Ն. Փաշինյանը պետք է վերանայի կադրային քաղաքականությունը, որի շուրջ եղած քննադատություններում ճշմարտություն կա: Ա. Նավասարդյանի խոսքերով՝ երիտասարությունը լավ բան է, բայց երիտասարդներն ամեն ինչ չէ որ կարող են անել: «Կան հարցեր և խնդիրներ ոչ միայն փորձի, այլև ֆիզիոլոգիական առումով: Ես միշտ բերում եմ ամերիկացիների օրինակը. Տեսեք ամերիկացիներն առանցքային երկրներում դեսպան նշանակում են 50 տարեկանից ոչ ցածր անձանց, ի՞նչ է երիտասարդ մասնագետներ չունեն, ունեն, բայց նրանք գիտեն, որ միայն և միայն այդ տարիքում մարդը կարող է ճիշտ որոշումներ կայացնել և չսխալվել»,- նկատեց դեսպանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչի մասին է վկայում այն փաստը, որ նախկին նախագահները որպես ՀՀ քաղաքացիներ չմասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, Ա. Նավասարդյանն ընդգծեց, որ դա վկայում է այդ ճամբարում հուսախաբության մասին, և որ նրանք հասկացան՝ ոչ մի ելք չկա ռևանշ վերցնելու: Մանրամասները՝ տեսանյութում Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Comments