Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Շողակն» անսամբլ - Բարի լուսո աստղ էրևաց (Armenian folk) в хорошем качестве

«Շողակն» անսամբլ - Բարի լուսո աստղ էրևաց (Armenian folk) 8 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Շողակն» անսամբլ - Բարի լուսո աստղ էրևաց (Armenian folk)

Հայ ժողովրդական «Բարի լուսո աստղ էրևաց» գութանի երգն է՝ «Շողակն» անսամբլի կատարմամբ: Մենակատար՝ Հասմիկ Հարությունյան: Սա Վանա շրջանում տարածված գութանի երգ է, որը եղել է կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ամենասիրելի երգերից մեկը։ Այն երգելով հայ գեղջուկները լուսաբացին գնում էին աշխատանքի: Երգի սկզբում ասվում է, որ ահա, երևաց լուսաստղը՝ ավետելով նոր օրվա բացվելը: Ապա հայ գյուղացին նշում է, որ բաց են նաև աղոթարանի դռները, և մաղթում է, որ լույսը բարի լինի նաև աղոթարանի վրա: Տներից շարժվելով դեպի դաշտ ու սարեր, գյուղացիները նախ մտնում էին եկեղեցիներ, մասնակցում առավոտյան ժամերգությանը՝ երգերով, աղոթքներով և օրհնաբանություններով: Դրանից հետո նրանք եզը լծում էին սարքին՝ գութանին և գնում գութանավարի: Ապա հայ գյուղացին երգում է, որ քաղցր է գութանով աշխատելը, և չկա ավելի անուշ վաստակ, քան արդար քրտինքով ձեռք բերածը: Ապա հաջորդում են տողեր, որոնք ցույց են տալիս հայ աշխատավոր մարդու կյանքի փիլիսոփայությունը, դարերի ընթացքում նրա ձևավորած համոզմունքը, որ աշխարհի շեն մնալը կախված է գութանից, այսինքն՝ աշխատանքից առհասարակ: Չէ՞ որ տարբեր բնագավառներում աշխատող մարդկանց ստացած արդյունքով է աշխարհը գեղեցկանում, լիանում, լցվում կյանքով ու աշխույժով: Եվ հարց է տալիս ինքն իրեն հայ գյուղացին, թե՝ ինչի՞ նման կլիներ աշխարհը, եթե գութանը չլիներ: Հաջորդ քառատողում նկարագրում է գութանի կատարած աշխատանքի ընթացքը. նրա խոփը հողի մեջ խրվելով առաջ է ընթանում, երկար-երկար ակոս է բացում՝ քանդելով հողի կոշտուկներն ու փխրեցնելով, և վերևից շնորհ ներարկում հողի մեջ: Ապա նկարագրում է հայրենի բնությունը, ուր մարմանդ՝ հով սարերի վրա շողում է պայծառ արևը, և մաղթում է, որ իր գութանն անխափան աշխատի, նրա խոփը հանկարծ քարին չառնի, ինչը պիտի ընդհատի իր աշխատանքը, և հողից դրա հեռացնելը պիտի իրենից ավելորդ ջանք ու ժամանակ խլի: Armenian folk song "Bari luso astgh erevats" performs "Shoghakn" ensemble. Vocal by Hasmik Harutyunyan. Երգի խոսքերը՝ Բարի լուսո աստղ էրևաց, Աղօթարան դռներն ի բաց, Բարով բացուեր լուս աղօթրան, Սարուած լծեմ էրթամ գութան: Գութնի թախով նըմուշ նըմուշ, Չըկեր վաստակ քեանց էն անուշ Աշխարհի շէն վըր գութնին է, Գութան չըլներ՝ աշխարհն ի՞նչ էր: Խոփքաշ կ'երթայ գետնի տակէն, Ակօս կ'անի էրգէն -էրգէն, Քանդի կորթեր , շուռ տայ բարդ-բարդ Շընորհ կ'էնէ վերքէն առատ: Ալ ջրարբին առատ անկոք, Մաճն ի կայիմ խոփն ի զոտու, Պայծառ արեւ մարմանդ սարին, Աստուած տայ՝ խոփ չառնի քեարին:

Comments