Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցներին в хорошем качестве

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցներին 2 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը: Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ, շնորհակալություն հայտնել նման միջոցառումների անցկացման համար: Հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կրթության ոլորտում բարեփոխումներին, դպրոցների կառուցման ուղղությամբ կառավարության քայլերին, տարբեր մարզաձևերի տարածմանը, սպորտի զարգացմանը և այլ հարցերի: Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել: Ապրիլի 15-23-ն անցկացված մարզային փուլերում ըստ տարիքային խմբերի հաղթող ճանաչված թիմերը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 28-ին կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:

Comments