Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб #18 SOS - հեղափոխություն в хорошем качестве

#18 SOS - հեղափոխություն 7 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



#18 SOS - հեղափոխություն

SOS-ի 18-րդ՝ «Հեղափոխություն» գլխագրով թողարկումը վերականգնված է Ինչպես գիտեք, «Արարատ» հեռուստաընկերությունը բողոք էր ներկայացրել Youtube-ին՝ արգելափակելու SOS-ի 18-րդ՝ «Հեղափոխություն» գլխագրով թողարկումը, որը 5 օրում ուներ ավելի քան 375.000 դիտում: Կապ հաստատեցինք հեռուստաընկերության գլխավոր խմբագրի հետ՝ հասկանալու պատճառը: Մեզ ներկայացրին, որ լուրերի մեկնաբան Էմմա Կարապետյանը վիրավորվել է 06:26 - 06:34 ժամանակահատվածում զետեղված արտահայտություններից: Նշված ժամանակահատվածում տեղ գտած արտահայտությունները ոչ մի կապ չեն ունեցել Էմմա Կարապետյանի հետ և վերաբերել են բացառապես մտավորականությունը (տես տեսանյութում): Հետևաբար պնդում ենք, որ չենք վիրավորել Էմմա Կարապետյանին: Այս մասին տեղեկացրել ենք նաև գլխավոր խմբագրին ու անձամբ լուրերի մեկնաբանին: Եթե Էմմա Կարապետյանը, այդուհանդերձ, վիրավորվել է, հրապարակային ներողություն ենք խնդրում, ինչպես դա արել ենք անձնական նամակով: «Արարատ TV»-ում տեղ գտած լրատվական թողարկումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես վերոգրյալ հեռուստաընկերությանը: «Հեղափոխություն» թողարկմանը հեռուստաընկերության կադրերն օգտագործելիս բնօրինակի վրա չի եղել հեղինակի լոգոտիպը: Պատճաշ հղումը սկզբնաղյուրին բացակայում է, սակայն այստեղ բացակայում է SOS TV-ի մեղավորությունը: Այդուհանդերձ, SOS TV-ն այլևս չի օգտագործի նշված հեռուստաընկերության հեղինակային նյութերը՝ դա անելով միայն հեղինակայի կողմից համապատասխան իրավունքներ ստանալու պարագայում: SOS TV-ն շնորհակալություն է հայտնում բոլոր այն լրատվամիջոցներից, որոնց աշխատանքները համապատասխան հղմամբ օգտագործելով հանրությանն ավելի հասանելի է դարձնում տվյալ խնդիրը: Այսպիսով՝ թողարկումը վերականգնված է: Շնորհակալ ենք ձեզ այս ընթացքում մեզ գրած հարյուրավոր նամակների, սատարման խոսքերի, աջակցության համար: Խոստովանենք, որ դա շատ կարևոր էր մեզ համար: Հարգանքներով՝ SOS TV ստեղծագործական թիմ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21+ Հաղորդումը նախատեսված չէ ընտանեկան դիտման համար: Ներկայացված տեսանյութերը կապ չունեն հաղորդավարի խոսքի հետ: Հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 15:00-ին բոլորիդ հրավիրում ենք Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան: Երգացանկ Falling - Ex Machina Hacking Cutting - Ex Machina Out - Ex Machina Bunsen Burner - Ex Machina Quientessence - The Secret Life of Walter Mitty A Beautiful Mind - A Kaleidoscope of Mathematics Alex Jordahl - Let You Go Allahu Trapbar - Arabic Trap Beat Arno Babajanyan - Elegy Asaf Avidan - Different Pulses CJ Trillo - Last Names Emilio Paredes - Never Knew Eminem - Lose Yourself (San Holo Remix) Eric Trap Instrumental Beat - Cosmic Love Gustavo Santaolalla - Lela Gustavo Santaolalla - Pajaros Helicopter - Cliff Martinez Jose Gonzalez - Far Away Red Hot Chill Peppers - Dark Necessities Secret Life of Walter Mitty - Jose Gonzalez 'Step Out' Shawshank Redemption - Theme Sigur Ros - Svefn-g-englar Sigur Ros - Vardeldur The XX - Together Thomas Newman - Juliette Thomas Newman - Meet Maguire ZD - Pete Oak & Notize SOS TV-ն սատիրայի վրա հիմնված երգիծական հաղորդաշար է, որը նպատակ է հետապնդում ներկայացնել Հայաստանում առկա խնդիրները դրանք վերարտադրելով սատիրայի հիման վրա ձևավորված պատկերների, խոսքի կամ այլ արտահայտչամիջոցների օգտագործմամբ: SOS TV-ն տեղական, շահույթ չհետապնդող նախաձեռնություն է, որը գործում է նույն գաղափարներն ու արժեքները կրող անհատների կամավորության հիման վրա: Այս պահին SOS TV-ի թիմը բաղկացած է հետևյալ անձնացից, հաղորդավար՝ Վիլեն Գայֆեջյան, մոնտաժ՝ Հայկ Խառատյան, Հայկ Բարսեղյան, նկարահանում, ձայնային օպերատոր` Հայկ Բարսեղյան, սցենար` Սմոգ

Comments