Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում в хорошем качестве

ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում 6 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ԵԱՏՄ-Իրան համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում

ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են ընդգրկելով նոր և նոր ոլորտներ, սակայն գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել, ամրապնդել», - ասաց Է. Նալբանդյանը: Նրա խոսքով` այսօր Իրանի գործընկերոջ հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել է Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություների կատարման ընթացքը. «Մեր երկկողմ համագործակցությունը բավականին ընդարձակ է և ներառում է գյուղատնտեսությունից մինչև կրթություն, մշակույթից բնապահպանություն: Իրագործվում են մի շարք էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրեր տրանսպորտի բնագավառում: Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը, այդ համատեքստում անդրադարձանք հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական խորհրդի 15-րդ նիստի նախապատրաստությանը: ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատումը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպմանը մտքեր փոխանակեցինք նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որը մենք, իհարկե, սատարում ենք», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց այս հարցում Իրանի հավասարակշռված ու սկզբունքային դիրքորոշումը:

Comments