Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ в хорошем качестве

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 3 дня назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սևան համայնքի հարգարժան բնակիչներ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ծննդյան և Սարդարապատի հերոսամարտի օրն է: Դարեր շարունակ պետություն ու պետականություն չունեցող ժողովուրդը թոթափեց իր ուսերին դրված մեծ բեռը և 1918թ. ոչ միայն ինքնակազմակերպվեց, այլ նաև ստեղծեց պետություն: 107 տարի անց էլ Առաջին հանրապետության ստեղծման օրը մեզ համար եղել և մնում է ոչ միայն խորհրդանշական, այլ նաև պատմական և կարևորագույն օր, որն իր տեղն է ամրագրվել մեր երկրի տոնացույցում: Առաջին Հանրապետությունը ստեղծվեց մեր ժողովրդի համար ծանր ու բախտորոշ ժամանակահատվածում, ու մայիսի 28-ն էլ դարձավ ճամփաբաժան՝ փոխելով մեր պատմության ուղին, հային վերադարձնելով իր ինքնությունը, ձևակերպելով մեր նպատակներն ու ապագան: Չնայած երկուսուկես տարվա կենսագրությանը՝ Առաջին հանրապետությունը կատարեց իր պատմական առաքելությունը, որն անգնահատելի է։ Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության բեկումնային էջերից է, որն իր շուրջը համախմբեց հայրենիք-պետություն ունենալու ձգտմամբ ապրող ժողովրդին: Այս բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական, ֆիզիկական, անվտանգության լուրջ մարտահրավերներ ենք հաղթահարում ամեն օր, ես ցանկանում եմ, որ մենք միավորվենք ազգային համախմբման գաղափարախոսության ու հայրենիքի պաշտպանության, նրա անվտանգությոան ու կայուն զարգացման գաղափարների շուրջ: Սիրելի հայրենակիցներ Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի համար պատմական ու նվիրական օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ: Մաղթում եմ ոգու կորով, մեծագույն կամք, միասնականություն, հավատ ապագայի նկատմամբ: Արժանի լինենք մեր բոլոր ժամանակների հերոսների թողած պատգամներին, մեր նվիրումի ու ջանադիր աշխատանքի շնորհիվ ստեղծենք ուժեղ ու հզոր պետություն:

Comments