Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Выпады в адрес РФ - откровенная ложь! Из чьих интересов вы исходите? Все это тревожно: Копыркин в хорошем качестве

Выпады в адрес РФ - откровенная ложь! Из чьих интересов вы исходите? Все это тревожно: Копыркин 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Выпады в адрес РФ - откровенная ложь! Из чьих интересов вы исходите? Все это тревожно: Копыркин

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» Հայաստանի պետականությանը, բացահայտ սուտ են, և հարց է առաջանում, թե ինչու՞ են նման բաներ արվում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ես անգամ հիմա չեմ էլ պատրաստվում հակափաստարկներ բերել, թե ինչ դեր են ունեցել Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020թ-ի ողբերգական պատերազմի դադարեցման գործում, չեմ ասի, թե ինչ են արել իրենց մանդատի շրջանակներում ռուսական խաղաղապահները, չեմ ասի, թե հենց մեր սահմանապահներն են էսկալացիայի ժամանակ ամեն ինչ անում, որ իրավիճակը հանդարտվի, ինչպես դա տեղի ունեցավ Ներքին Հանդում, ինչի մասին ես արդեն մի քանի անգամ պատմել եմ, չեմ ասի այն դիտորդական կետերի մասին, որոնք Հայաստանի վարչապետի անձնական խնդրանքով ու ռուսական ֆինանսական միջոցներով 2020-թին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանին, որոնց հայկական կողմն այդպես էլ օրենսդրական կարգավիճակ չի տվել՝ չնայած նրան, որ ծախսվել են բավական շատ ՌԴ պետբյուջեի գումարներ։ Ես այլ բան կասեմ, երբ ամենաբարձր պաշտոնատար անձանցից մեկը նման մեղադրանքներ է նետում, մարդ, որ ներսից գիտի, թե ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, որ ՌԴ-ն է իբր «կազմակերպում» ինչ-որ բան, հարց է առաջանում, թե ինչու՞», - ասել է նա։ Պատասխանելով Ալեն Սիմոնյանի մեկ այլ մեղադրանքին, թե ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դեսպանը նկատել է, որ հենց Ռուսաստանը թույլ չի տվել, որ տեղի ունենա այն սպանդն ու կանխել կատաստրոֆան, այն դեպքում, երբ իրավիճակը բավական ծանր էր։ «ՌԴ-ի համար էլ էր դժվար կանխել այդ կատաստրոֆան, ինչի հետ շատ լավ ծանոթ է հայկական ղեկավարությունը։ Երբ նմանատիպ հանրային մեղադրանքներ են հնչում, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու է դա տեղի ունենում։ Չէ՞ որ սա բացահայտ սուտ է, մարդիկ գիտեն, որ դա սուտ է։ Ու կրկին հարց է առաջանում, թե ինչու՞ է դա արվում։ Կարելի է քննադատել ՌԴ մոտեցումները, ասել, որ նա այնստեղ չի արել այն, ինչ ակնկալվել է... Բայց երբ որ նման բացահայտ ստեր են ասվում, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչքան է այս ամենը արտացոլում սովորական մարդկանց շահերը։ Դու խոսում ես ՌԴ-ի մասին, որը հիմնական տնտեսական դոնորն է, որտեղ արտահանվում է ՀՀ ապրանքների հիմնական մասը, որտեղ հարյուր հազարավոր հայեր են աշխատում, որտեղ կա ամենամեծ հայկական ամենամեծ Սփյուռքը։ Հայ-ռուսական փոխհարաբերությունները կենսական հարց են Հայաստանում և ՌԴ-ում բնակվող բազմաթիվ մարդկանց համար։ Եվ երբ նման բան է ասում երկրի ղեկավարներից մեկը, ինձ մոտ հարց է առաջանում, թե ու՞մ շահերով է նա առաջնորդվում։ Ես չեմ ասում, թե ՌԴ-ին չի կարելի քննադատել։ Մենք հայկական կողմին ասում ենք՝ եկեք վստահության մթնոլորտում քննարկենք, թե ինչ քայլեր կարող ենք անել հենց նույն ՀԱՊԿ-ի մասով, որպեսզի Հայաստանն իրեն ավելի պաշտպանված զգա։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանն այստեղ ունի անվտանգության ռեսուրսներ։ Բայց սրան պատասխան չկա, փոխարենը հայտնվում են նման հայտարարություններ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս գնահատել այս ամենը, ու՞մ շահերից են արվում նման հայտարարությունները։ Կրկնում եմ, ոչ թե քննադատություն, որը հասկանալի է, կարող են լինել տարբեր հայացքներ ու մոտեցումներ, իրավիճակը բարդ է, այլ այն հռետորաբանությունը, որն անհասկանալի է, թե ում շահերից է բխում», - նկատել է նա։ Խոսելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե ինչու՞ Կոպիրկինը, ինչպես դա նախկինում էր, չի այցելում Ջերմուկ, մի՞թե կասկածում է, «թե այն ում է պատկանում»՝ դեսպանը նկատել է. «Ես միշտ կարծել եմ, թե Ալեն Ռոբերտովիչի հետ ունեցել եմ ոչ վատ հարաբերություններ, այդ թվում և անձնական, ես իր հետ կիսվել էի Ջերմուկ մեր այցելության տպավորություններով։ Ջերմուկը ինձ շատ է դուր եկել, բայց երբ ես այնտեղ էի, իմ ճնշումը շատ բարձրացել էր, բժիշկները դեղերով էին պահում։ Ես էլի կարող էի գնալ, բայց կինս ասաց, որ կամ սպորտով ես զբաղվում և նիհարում ես, կամ էլ ոչ մի Ջերմուկ։ Բայց ես հասկանում եմ, թե ինչ անկարկ է նա արել։ Ես չեմ հավակնում, որ Ալեն Ռոբերտովիչն ինձ հարգանքով վերաբերվի, չնայած իմ կողմից այդ հարգանքը միշտ եղել է, բայց կրկնում եմ, որ այս ամենը հանրայնացվում է ու չի համապատասխանում իրականությանը, ինձ մոտ տագնապ է առաջանում», - հավելել է նա։ #ՆարեկԳալստյան#24News#Կոպիրկին#ՌԴ#Հայաստան#Փաշինյան#Արևմուտք 24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում` Facebook: https://www.facebook.com/profile.php?... Facebook:   / 24news.am   Telegram: https://t.me/twentyfournews TikTok   / 24newsarmenia   Instagram:   / 24news.am   © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: [email protected] Tel. +374 41 240060 Գովազդի համար զանգահարել +374 41 240060 #24News #24TV #Լուրեր

Comments