Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Գարեգին Բ-ն կարող է ընդամենը մեկ զանգով Արամ սրբապիղծ Աթեշյանի հարցը լուծել» Սարգիս Հացպանյան в хорошем качестве

«Գարեգին Բ-ն կարող է ընդամենը մեկ զանգով Արամ սրբապիղծ Աթեշյանի հարցը լուծել» Սարգիս Հացպանյան 7 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Գարեգին Բ-ն կարող է ընդամենը մեկ զանգով Արամ սրբապիղծ Աթեշյանի հարցը լուծել» Սարգիս Հացպանյան

Կ․Պոլսի Հայոց Պատրիարքարանում ստեղծված խնդրահարույց իրավիճակի միակ լուծումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է։ Վերջինս պետք է զանգահարի Աթեշյանին և մեկ ժամ ժամանակ տա նրան ընտրություն կատարելու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու որոշումները հարգելու կամ կարգալույծ լինելու միջև։ Մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեցին «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամները։ Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի՝ Արամ Աթեշյանը նույնիսկ գնացել է այն քայլին, որ խախտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Սա նշանակում է, որ Արամ սրբապիղծ Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի ու նրա որոշումների վրա, Գարեգին Բ-ն շատ անհարմար իրավաիճակում է հայտնվել, սակայն այդ վիճակից կարող է դուրս գալ միայն մեկ զանգով»,- ասաց Ս․ Հացպանյանը՝ հավելելով, Գարեգին Բ-ն միակ կաթողիկոսն է, ով իր կողմից ձեռնադրված ցանկացած հոգևորականի կարող է կարգալույծ անել։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ա․ Աթեշյանի գործողությունները կարող են խորացնել թուրքական իշխանությունների միջամտությունը, ինչը հանգեցնելու է պոլսահայ համայնքում պառակտումների առաջացմանը։ Նրա փոխանցմամբ՝ օրերս Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Սրբազան Բեքչյանը նամակով դիմել է հայկական ԶԼՄ-ներին ու պոլսահայ համայնքին՝ հայտարարելով, որ ուրբաթ վերադառնալու է Կ․ Պոլիս, գնալու է պատրիարքարան և ստանձնելու է իր պարտավորությունները։ Այս հայտարարությունից շատ չանցած Ա․ Աթեշյանը փոխել է տվել Կ․ Պոլսի Պատրիարքարանի բոլոր փականները։ «Պոլսահայ համայնքը սպասում է ընտրված տեղապահ Գարեգին Սրբազան Բեքչյանի վերադարձին․ պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենա, եթե Գ․ Բեքչյանին պոլսահայ համայնքն ուղեկցի Պատրիարքարան, իսկ այնտեղ նրանց դիմավորող չլինի, ավելին՝ դռները փակ լինեն»,- նշեց Ս․ Հացպանյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակի դեպքում պոլսահայ համայնքը պարզապես ջարդելու է Ա․ Աթեշյանի գլուխը։ Վերոնշյալ նախաձեռնության մեկ այլ անդամ, լրագրող Գոհար Արշակյանի խոսքերով՝ չպատժված հանցագործությունը ծնում է նոր մեղքեր ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կյանքում։ «Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու է Ամենայն Հայոց կաթողիկոսը նման հանդուրժողականություն դրսևորում Ա․ Աթեշյանի գործողությունների նկատմամբ, որոնք իմ գնահատմամբ՝ մեծ հանցագործություն են ոչ միայն պոլսահայ, այլև ողջ հայության նկատմամբ»,- ասաց նա։ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամ, մանկավարժ Սոսե Ղլեջյանն էլ ընդգծեց, որ Մայր Աթոռը, եթե չդրսևորի հայ եկեղեցու առաջնորդին հարիր կեցվածք, ապա շատ հնարավոր է, որ Ա․ Աթեշյանը շարունակի իր գործելակերպը՝ արհամարհելով պոլսահայ համայնքի ու հայ ժողովրդի կարծիքը։ Նրա գնահատմամբ՝ Ա․ Աթեշյանի թեթև ձեռքով այսօր պոլսահայ համայնքի անվտանգությունը դարձյալ վտանգված է։ Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Comments