Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Խուլիգանության համար մեղադրվող Վարդանյանի մեղադրանքը խստացրել են. նրա մայրն ուշաթափվել է в хорошем качестве

Խուլիգանության համար մեղադրվող Վարդանյանի մեղադրանքը խստացրել են. նրա մայրն ուշաթափվել է 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Խուլիգանության համար մեղադրվող Վարդանյանի մեղադրանքը խստացրել են. նրա մայրն ուշաթափվել է

Բաժանորդագրվեք մեզ՝ https://bit.ly/3pbzs0J #Սամվել_Վարդանյան #5tv Երևանի ավագանու և խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների ուղեկցությամբ քաղաքացի Սամվել Վարդանյանն այսօր ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: Այսօր խուլիգանության համար մեղադրվող քաղաքացուն հարցաքննելու են: Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էր կոչ արել պատգամավորներին ուղեկցել իր պաշտպանյալին, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ ուղեկցողները այսօր էլ բնական կարիքները հոգալու պատրվակով միայնակ չեն թողնի Վարդանյանին: Երեկ փաստաբանները ահազանգել էին, որ ապրիլի 15-ին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս քաղաքացիական հագուստով նրան ուղեկցող 2 աշխատակից, բնական կարիքները հոգալու պատրվակով լքել են ավտոմեքենան, ինչից հետո դիմակավորված 3 անձ Սամվելին մեքենայից դուրս են հանել, չոքեցրել ու հայհոյել են, տաբատը իջեցրել են, վախեցնելու նպատակով մահակը պահել ոտքերի արանքում: Սամվել Վարդանյանի փաստաբանների կարծիքով՝ իրավապահ մարմիններն արդեն իսկ պետք է այս հրապարակումների հիման վրա քրեական վարույթ նախաձեռնեին, բայց չեն արել: Ավելին՝ Վարդանյանի մեղադրանքը խստացվել է՝ մեղադրվում է քաղաքական հիմքով թշնամանք հրահրելու հոդվածով, որով նրան 1-ից 4 տարի ազատազրկում է սպառնում: Երևանի քննչական կոմիտեի մոտ կտրուկ վատացել է Սամվել Վարդանյանի մոր ինքնազգացողությունը: Ուշագնացության հետևանքով վնասվել է կնոջ ոտքը: Հավաքվածները շտապօգնություն են կանչել, կնոջը պատգարակով տեղափոխել են հիվանդանոց:

Comments