Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Առաջին տաղավար- «Վարդանի վարդեր» Վարդան Հովհաննիսյան в хорошем качестве

Առաջին տաղավար- «Վարդանի վարդեր» Վարդան Հովհաննիսյան 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Առաջին տաղավար- «Վարդանի վարդեր» Վարդան Հովհաննիսյան

Վարդանը սկսել է ծաղիկ վաճառել 7 տարեկանից: Այսօր արդեն բարի մարդկանց շնորհիվ նա հաղթահարել է շատ դժվարություններ եւ ստեղծել իր փոքրիկ ամրոց-ընտանիքը: "Փոքր երեխա էի, հրապարկի սրճարանի տերը գումար տվեց, Մարտի ութն էր, ասաց՝ գնա ծաղիկ բեր, այստեղ վաճառի։ Գնացի, մետրոյի մոտից մանուշակ բերեցի, սկսեցի վաճառել եւ այդ օրվանից ես դարձա այդտեղի ծաղկավաճառը": Ընտանիքում երեք երեխա կար, մայրը վատառողջ էր: Չնայած գումարի կարիք շատ ուներ, բայց խոստմանը համաձայն, ծաղիկները վաճառելուց հետո պարտքը վերադարձրեց սրճարանի տնօրենին: Իսկ աշխատած գումարով շարունակեց ծաղկավաճառի գործը: Հետո փոքրիկ գործն ընդլայնվեց, ծաղիկներից բացի, սկսեց փուչիկներ վաճառել: Վարդանը կատակով հիշում է, որ "փուչո" սկեցին կանչել, բայց այսօր հեգեհարազատ անուն ունի. "Ինձ ասում են մերօյա մոտոյով Կարաբալլա": Փոքր հասակում երազում էր հեծանիվ ունենալ: Երբ սկսեց ծաղիկ վաճառել, հեծանիվը երազանքից վերածվեց անհրաժեշտության: Դրա համար գումար հավաքել չէր ստացվում, վաստակածը բավարարում էր միայն օրվա հացի համար: Այս խնդրի մասին իմանալով` ընկերն իր հեծանիվը նվիրեց Վարդանին : "Այդ հեծանիվով էի ծաղիկ վաճառում: Հետո գործերս լավացան, մոտո առա, մի քիչ ավելի երբ լավացան, մի հատ էլ գնեցի։ Հիմա արդեն երեք հատ ունեմ": Հեծանիվը նրա կյանքում այլ խնդիր էլ լուծեց: Սիրած էակին եւս հանդիպեց՝ հեծանիվով շրջելիս. "Տեսա մի աղջիկ քայլում է, ձեւացրեցի, թե ճանաչում եմ, անուն տվեցի, հետո զգացի, որ պարզ աղջիկ է, սիրահարվեցի, նստեցինք, խոսեցինք եւ այդպես...": Վարդանի ծաղիկները շատ սիրահար զույգերի են օգնել, շատերի սիրո պատմությունը գիտի: Իր ծաղիկները շատերի համար են ճակատագրական եղել: Մինչեւ հիմա շատերը փնտրում են, որ հենց իրենից ծաղիկ գնեն: "Մի մարդ կա, միշտ մարտի մեկին, արդեն 20 տարի է, գալիս է ու իմ մոտից ծաղիկ գնում: Չեմ կարծում` պատահականություն է",- ասում է Վարդանը: Նա երախտապարտ է մարդկանց. "Դժվարություններ շատ են եղել իմ կյանքում, բայց միշտ եղել են մարդիկ, ովքեր ինձ օգնության ձեռք են մեկնել: Ես միշտ երախտապարտ եմ նրանց": Դժվար վիճակում հայտված երեխաներին Վարդանը խորհուրդ է տալիս ծաղիկ վաճառել, մուրացկանություն չանել:Մեր օրերի Կարաբալան ստեղծել է ընտանիք, որդի ունի, իր բիզնեսից էլ չի դժգոհում, բայց չի դադարում երազել:

Comments