Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Hayastani Hzor Varchapet Nikol Pashinyan June 17 2021 Yerevan, Armenia - Duxov! Hisus Orhne Kez :) в хорошем качестве

Hayastani Hzor Varchapet Nikol Pashinyan June 17 2021 Yerevan, Armenia - Duxov! Hisus Orhne Kez :) 2 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Hayastani Hzor Varchapet Nikol Pashinyan June 17 2021 Yerevan, Armenia - Duxov! Hisus Orhne Kez :)

Առաջիկա 5 տարիներին մենք պլանավորում ենք ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Կրկին ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային որեւէ տրամաբանություն: Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որեւէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք կատարելապես: Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները՝ Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ՝ դժվար է անվանել: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ՝ տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապշրջափակվեն եւ այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ եւ համաչափ՝ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի 2021 թ.-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Հայաստանը տրամադրված է հետեւողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար: Եվ սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատեւ զարգացման համար: Այսօր այս հեռանկարին խանգարում են Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, նրա ապակառուցողական դիրքորոշումը, մասնավորապես, այն փաստը, որ Ադրբեջանը շարունակական նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ եւ չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես մեր գերեվարված եղբայրներին վերադարձնելու մասով: Այնուամենայնիվ մեր 15 գերիների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որեւէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք: Բայց կարեւոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկությունների: Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու եւ մեր այդ դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են ու համոզվել դրանում: Իմ ելույթը Հանրապետության հրապարակի հանրահավաքին։

Comments