Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео




Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Եվրոպական դիտորդներ Սյունիքում այն պարագայում, երբ Իրանը Եվրոպան ճանաչել է ահաբեկչական

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը: Սերգեյ Շաքարյանցի հետ մանրամասն վերլուծության ենք ենթարկել աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի և Արցախի ճակատագրի վրա։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի այն մտքին, որ ի պատասխան Եվրամիության վերջին որոշման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական» կազմակերպություն հայտարարելու մասին, Իրանի խորհրդարանը որոշում է կայացրել, որով կառավարությանը պարտավորեցնում է եվրոպական երկրների բանակները ճանաչել ահաբեկչական։ Բացի դրանից, Իրանը նաև չի բացառում միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։ Վերլուծաբանը հստակ ներկայացրեց, թե այդ ամենը ինչով է հղի և ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ նաև հաշվի առնելով Ռուսաստան-Իրան-Չինաստան գործուն համագործակցության վերջին քայլերը, և այդ ամենին զուգահեռ՝ Հայաստանը եվրոպական դիտորդական խմբեր է տեղակայում Իրանի հետ սահմանին, որը կարող է կործանարար լինել նաև Հայաստանի համար։ Խոսել ենք նաև Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության շահավետ տարբերակներ առաջարկելու Ադրբեջանի ջանքերի մասին, որքանով դրանք կկարողանա Ադրբեջանը կյանքի կոչել, և արդյո՞ք Իրանը, Չինաստանը տուրք կտան Ադրբեջանի պլաններին։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքի այն հայտարարությանը, թե «ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին։ Թուրքիան հինգ-վեց ամիս հետո կհեռանա ՆԱՏՕ-ից։ Նրանք փորձում են մեզ ներքաշել ջրապտույտի մեջ Մերձավոր Արևելքում։ Վերջապես, դուք տեսնում եք Շվեդիայում և Նիդեռլանդներում Ղուրանի դեմ կատարվող ակցիաները»։ Բանախոսի խոսքով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը հավասար է զրոյի, սա հերթական խաղն է նրա կողմից։ Խոսելով՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Ուկրաինա Leopard մարտական տանկեր մատակարարելու որոշման մասին՝ Շաքարյանցը ընդգծեց, որ դա ոչինչ չի փոխի, քանզի մեկ վաշտը բավականին քիչ է ռուսական ռազմական հնարավորութուններին դիմակայելու համար, և հիշեցրեց, որ մեկ անգամ արդեն իսկ գերմանական տանկերը հայտնվել են Ռուսաստանի սահմաններին և բոլորս գիտենք ինչով այդ ամենն ավարտվեց։ Ի վերջո հաշվի առնելով այս բոլոր աշխարհաքաղաքական գործընթացները՝ վերլուծաբանի խոսքով այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը կործանարար է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար, հետևաբար այս իշխանություններից պետք է օր առաջ ազատվել, քանզի այս կառավարության պահպանման դեպքում պետք է սպասենք համազգային աղետի․ «Եթե այստեղ ինչ-որ բան փոխվի, կփոխվի նաև Չինաստան-Իրան զույգի վերաբերմունքը, որովհետև նրանք բազում անգամ ապացուցել են, որ հակաթուրքական հակվածություն ունեն․․․»։ Մանրամասները՝ տեսանյութում

Comments