Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել в хорошем качестве

Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել 10 месяцев назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից երեք մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու համար: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի փոխանցմամբ, 64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները. - «Պարոն Բալասանյանը ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ»։ Ըստ պաշտպանի, Բալասանյանը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ Ամիսներ առաջ հարուցված քրեական գործի մասին ո՛չ փաստաբանը, ո՛չ էլ իրավապահները մանրամասներ չեն հաղորդում, մասնավորապես, թե ինչ չափի հափշտակության ու գույքի մասին է խոսքը. - «Մենք դատարանում ապացույցներ ենք ներկայացրել, որ կան այլ ապացույցներ, որոնք որ հերքում են այդ հափշտակության հանգամանքը։ Լիովին չեզոքացված է բոլոր այն մտահոգությունները, որ ուներ վարույթն իրականացնող մարմինը»։ Դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով #ազատություն #լուրեր 🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T 🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I 🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt 🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1 🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Comments