Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Մեր խնդիրների լուծումը դուրս է Ռուսաստանի հետ համագործակցությունից». Անդրիաս Ղուկասյան в хорошем качестве

«Մեր խնդիրների լուծումը դուրս է Ռուսաստանի հետ համագործակցությունից». Անդրիաս Ղուկասյան 3 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Մեր խնդիրների լուծումը դուրս է Ռուսաստանի հետ համագործակցությունից». Անդրիաս Ղուկասյան

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ըստ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի, պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական հանձնաժողովները: Անդրիաս Ղուկասյանը Forrights.am-ի հետ զրույցում հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված ու չիրականացված խոստումը, թե պետք է բարեփոխել ընտրակեղծարար հանձնաժողովները: «Ընտրական հանձնաժողովներում պետք է բարեփոխումներ կատարվեն: Մենք ունենք ընտրական հանձնաժողովների կեղծարար համակարգ: Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց ընտրակեղծարար մեքենան մաքրելու պարտականությունը, բայց 2017-ի ընտրություններից հետո հայտարարեց՝ այդ ընտրակեղծարար հանձնաժողովներն իրականում այդպիսին չեն․ քաղաքացիներն են թերի, որ կաշառքներ են վերցնում։ Ասում էր՝ դուք եք ժեխ, որ փող եք վերցնում ու քվեարկում եք փողով»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Comments