Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը. Բայդեն в хорошем качестве

Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը. Բայդեն 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատական ճամբարի առաջատար թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կոչում է Ցեղասպանություն և պնդում է՝ Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի այդ հարցում իր դիրքորոշումը: «Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել», - շաբաթասկզբին գրել է Բայդենը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղարկած նամակում: «Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը», - պնդել է Միացյալ Նահանգների նախկին փոխնապխագահը, հավելելով ֊ «Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»: Նախագահական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ դիմելով Ամերիկահայ համայնքի ազդեցիկ կազմակերպություններից մեկին՝ Բայդենը գրել է. ֊ «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի և ձեր առաջնորդության շնորհիվ, և ես հավատում եմ, որ շարունակելու եք խոսել և պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ այն լինի»: Ցեղասպանության խնդրից բացի նախագահության թեկնածուն խոսել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ շնորհակալություն հայտնելով դրանք ամրապնդելու ուղղությամբ Հայ դատի շարունակական հանձնառության և առաջնորդության համար: «Այն ժամանակ, երբ ժողովրդավարական սկզբունքներն ամբողջ աշխարհում հարձակման են ենթարկվում, և տասնամյակների առաջընթացը վտանգված է, մեր ընդհանուր արժեքների և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր տեսլականի համարձակ պաշտպանությունը ավելի կարևոր է դառնում, քան երբևէ», - գրել է Ջո Բայդենը: Հրապարակելով վերջինիս նամակը՝ Հայ դատի հանձնախումբը նշում է, որ որպես սենատոր` Բայդենը դեռ 1990-ից շարունակաբար աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: 2007-ին նա բանաձև է հեղինակել՝ կոչ անելով հարգել թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, ով սպանվեց Հայոց ցեղասպանության հարցը բարձրացելու համար: Հենց այդ տարիներին «Լոս Անջելես Թայմսին» տված հարցազրույցում Բայդենը ասել էր՝ ես աջակցում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը շատ պարզ մի պատճառով՝ իմ փորձառությունը ցույց է տալիս, որ չես կարող ամուր հարաբերություններ ունենալ երկրի հետ, որը հիմնված է ստի վրա»: Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am «Ազատությունը» սոցիալական մեդիայում Facebook -   / azatutyun   Twitter -   / azatutyunradio   Instagram -   / azatutyuntv   VKontakte - https://vk.com/azatutyuntv Odnoklassniki - https://www.ok.ru/azatutyun

Comments