Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Հարավային Կովկասում տեղի է ունեցել արմատական փոփոխություն՝ ռուսական ներկայությունն անհամեմատ աճել է в хорошем качестве

Հարավային Կովկասում տեղի է ունեցել արմատական փոփոխություն՝ ռուսական ներկայությունն անհամեմատ աճել է 3 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Հարավային Կովկասում տեղի է ունեցել արմատական փոփոխություն՝ ռուսական ներկայությունն անհամեմատ աճել է

հարավկովկասյան տարածաշրջանում տեղի է ունեցել արմատական փոփոխություն՝ ռուսական ներկայությունը մինչեւ 44 օրյա պատերազմը եղած իրավիճակից, զգալիորեն, անհամեմատ աճել է: Ըստ էության, մենք գործ ունենք Արցախի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ, որը երկրորդն է Հայաստանում գործողից բացի: Այդ ռազմակայանը հանդես է գալիս խաղաղապահ ուժերի քողի ներքո, բայց իրականում գործ ունենք ռուսական ռազմական ներկայության հետ, որը միտված է լուծելու Ռուսաստանի համար չափազանց կարեւոր մի խնդիր, այն է՝ այդ ռազմակայանի գոյությունը միտված է հարավային կովկասում Թուրքիային զսպելու, եւ ըստ էության՝ Հարավային կովկասի ողջ տարածաշրջանը ռուսական պետական շահերի ուղեծիր վերադարձնելու նպատակով: Ադրբեջանն ըստ էության, թուրքական ծավալապաշտության արդյունքում վերածվել է թուրքական պլացդարմի, որտեղ հաստատվելով, էրդողանական վարչախումբը փորձում է իր շահերն առաջ մղել, եւ ծավալապաշտական իր ծրագրերն իրականացնել Կասպից ծովի տարածաշրջանում եւ անդին՝ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում: Այս քաղաքականությունը ուղղակիորեն հակասության մեջ է ռուսական շահերի հետ մի կողմից, եւ Իրանական շահերի հետ մյուս կողմից: Բնականաբար, որեւէ պարագայում, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը համաձայն չեն, որպեսզի Կասպիան տարածաշրջանում հայտնվի նոր խաղացող ի դեմս Թուրքիայի: Իրանական արձագանքներն այս հարցում չափազանց կոշտ են: Իրանական արձագանքը չափազանց հետաքրքիր էր Սյունիքի հատվածում՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբերյալ, որտեղ ադրբեջանցի բաշիբոզուկները տեղադրել են պահակակետ ու կանգնեցնում եմ, ստուգում են Իրանի բեռնատարների վարորդներին, գումար են գանձում նրանցից, նաեւ ձերբակալել են ոմանց, ում բեռը նախատեսված է եղել Արցախի համար: Այս համատեսքտում, Իրանի արտգործնախարարությունը, խոսնակի շուրթերով հանդես եկավ հայտարարությամբ, եւ գրեթե նույնաբովանդակ արձագանք տվեց այս խնդրին Հայաստանում Իրանի հանրապետության դեսպանը: Իսկ այդ արձագանքը իրանական դիվանագիտական լեզվի շատ նուրբ փաթեթավորմամբ վերաբերում էր նրան, որ Իրան Հայաստան կապերը եւ հարաբերություններն Իրանի համար հատուկ նշանակություն ունեն: Եթե սրան գումարենք, որ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ էլ Իրանի արտգործնախարարն էր հայտարարությամբ հանդես եկել՝ Երեւանում գտնվելու ժամանակ պարոն Զարիֆը ուղղակիորեն հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է, ապա ակնհայտ է, որ պետք է վերադառնանք մեր զրույցի սկզբին՝ Հայաստանը պետք է շատ հստակ ուղերձներ եւ ազդակներ ուղարկի եւ պատասխանի Իրանին, որպեսզի կարողանանք ստեղծված ճգնաժամային եւ խիստ վտանգավոր իրավիճակը կառավարել: Մյուս կողմից, այս ճանապարհը ոչ միայն Իրան Հայաստան ցամաքային կապի կարեւոր բաղադրիչն է, եւ Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչը, նաեւ՝ Իրան-Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքի կապն ապահովող ճանապարհն է, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Իրանը այս միության հետ ունի առանձնահատուկ, սերտ հարաբերություններ, եւ հետեւաբար այստեղ խաթարվում են ռուսական կողմի շահերը որպես ԵԱՏՄ շարժիչ ուժի: Ուստի, կարող են ի հայտ գալ այնպիսի հնարավորություններ, երբ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ Հայաստանը կարողանա ձեւավորել եռակողմ համագործակցության հարթակ, այլ խոսքերով, եթե այս պահին Հայաստանը չունի Ադրբեջանին ռազմական եղանակով ճնշելու լծակներ, ապա մենք կարող ենք Արդրբեջանի համար առնվազն ստեղծել դիվանագիտական դժոխք մեր դաշնակիցների, մեր բարեկամների, մեր գործընկերների հետ: Սյունիքի խնդրով շահագրգրռած է նաեւ Եվրամիությունը, ում կողմից առաջարկված տնտեսական ներդրումների ծրագրի մի խոշոր հատվածը վերաբվերում է Սյունքի մարզին, ուստի ճշգրիտ աշխատանքի դեպքում, մենք կարող ենք Ադրբեջանին դնել բավական բարդ իրավիճակում: Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ ՀՀ Սյունիքի մարզում չի կարող գոյություն ունենալ ադրբեջանական պահակակետ, եւ որեւէ ադրբեջանցի չի կարող իրեն պահել այնպիսի լկտիությամբ, որպիսին այժմ դրսեւորում են: Մենք չենք կարող հաշտվել այն հանգամանքի հետ, որ թշնամական ուժերը հայտնվել են ՀՀ տարածքում, օգտագործում են իրենց բարբարոս տեղանունները՝ բնորոշելու համար մեր հայրենիքի հատվածներ, եւ սա դեռ բավական չէ, նույնիսկ իրենց ֆիզիկական ներկայությամբ պղծում են մեր հայրենիքը:

Comments