Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Փաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում, շուտով ընտանիքի հետ Արևմուտքում կհանգրվանի в хорошем качестве

Փաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում, շուտով ընտանիքի հետ Արևմուտքում կհանգրվանի 10 месяцев назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Փաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում, շուտով ընտանիքի հետ Արևմուտքում կհանգրվանի

Տեղի է ունենում ԼՂ-ի ինտեգրումը Ադրբեջանին, այսինքն՝ Փաշինյանը բանակցություններում սպասարկել է Ալիևի օրակարգը, հիմա ինչո՞ւ է զարմանում, որ Ալիևը ուլտիմատում է ներկայացնում Արցախի քաղաքական ղեկավարությանը: 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Սուրենյանցի կարծիքով, միանգամայն իրական էր, որ Հայաստանի արդյունավետ դիվանագիտության դեպքում Արցախը քաղաքական ինքնավարություն ունենար, ոչ թե դառնար ադրբեջանահպատակ, Ադրբեջանի անբաժանելի մաս, այլ Ադրբեջանի բաղկացուցիչ մաս՝ ինքնորոշման սուբյեկտայնության հատկանիշներով: «Փաշինյանին թվում էր, որ եթե զոհաբերի Արցախը, Հայաստանը ապահովագրելու է նոր ռիսկերից: Փաշինյանն առանց անվտանգության երաշխիքների Արցախը փուռը տվեց, Արցախը կանգնած է էթնիկ զտման շեմին, այլևս սուբյեկտայնության խնդիր չկա և դրա պատասխանատուն Փաշինյանն է: Նա Արևմուտքում փրկիչներ է փնտրում՝ վատաբանելով ՌԴ-ին, բայց հիմա հիասթափված է Արևմուտքից, Փաշինյանի և Արևմուտքի հարաբերությունները նման են տանը մնացած աղջկա, ով մեկին սրտանց սիրում է, բայց վերջում ուրիշի հետ է ամուսնանում»,- ավելացրեց նա: Քաղաքագետի խոսքով, Արևմուտքն ի սկզբանե պատասխանատվություն չէր ցանկանում ստանձնել, բայց նրա պատկերացումներում Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի պարտությամբ է ավարտվել, ֆրանսիական ու ամերիկյան օդուժը շտապում են Հայաստան և կարծում էր, եթե մասնակցի ՌԴ-ին՝ տարածաշրջանից դուրսմղման գլոբալ ծրագրին, Արևմուտքից կստանա անվտանգության երաշխիքներ: «Գիքորի նման՝ «էստի համեցեքի» փոխարեն Փաշինյանը պարտավոր էր կոնստրուկտիվ հարաբերություններ ունենալ Արևմուքի և ՌԴ-ի հետ, բայց նա մեկ դարպասի խաղ է տանում: Առաջիկա շաբաթներում իր վարած քաղաքականության ֆիասկոյի ամբողջ պատասխանատվությունը դրվելու է Արևմուտքի վրա: Մի օր կարթնանանք ու կիմանանք, որ նա ոչ թե երկրի համար է անվտանգային երաշխիքներ բերել, այլ՝ իր ընտանիքի և իր ընտանիքով արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանգրվանելու է որպես հայկական դեմոկրատական բաստիոնի բացառիկ ցուցանմուշ: Խորապես վստահ եմ, որ Փաշինյանը մինչև 2025 թվականը չի պաշտոնավարի, նա հաջողությամբ նախադրյալներ է ստեղծում՝ երկրից ճողոպրելու համար»,- եզրափակեց Սուրենյանցը: Մանրամասները՝ տեսանյութում: Հերմինե Միքայելյան #ՀերմինեՄիքայելյան #24TV # ՍուրենՍուրենյանց #ԱրցախճանաչելԱդրբեջանիկազմում #24News #Լուրեր #Հայաստանից #Նորություններ #Ուղիղ #Հենցհիմա #Armenia #News #Новости #24TV #Հարցազրույց Facebook:   / 100083690612510   Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում` https://t.me/twentyfournews Follow 24 TV on social platforms: Instagram:   / 24news.am   Գովազդի համար զանգահարել +374 41 240060 © 2018 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: [email protected] Tel. +374 41 240060

Comments