У нас вы можете посмотреть бесплатно Վիտալի Բալասանյանին հրավիրել են ՀՔԾ, բայց չի ներկայացել или скачать в максимальном доступном качестве, которое было загружено на ютуб. Для скачивания выберите вариант из формы ниже:
Если кнопки скачивания не
загрузились
НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу
страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru
Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի ներկայանում ՀՔԾ հարցաքննության՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։ Փոխարենը Բալասանյանը դիմում է ուղարկել Մարտի 1-ի գործը քննող քննչական ծառայությանը՝ շեշտելով՝ «2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով»: Մինչդեռ օրեր առաջ Բալասանյանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել էր արյունալի այդ դեպքերին, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման հետ կապված արտահայտել իր տեսակետը։ Բալասանյանը մասնավորապես անդրադարձել էր 2008-ի քաղաքական գործընթացներում զինված ուժերի ներգրավման մասին քննչական ծառայության պնդումներին՝ ասելով. «Ի՞նչ է նշանակում՝ բանակը կրակել է, ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել։ Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»: Նրա այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ն փորձերը՝ կանչել Բալասանյանին հարցաքննության, չեն հաջողվում։ Ինչպես հաղորդում է քննչական ծառայությունը, Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր նրա դիմումը։ Բալասանյանը դիմումում գրել է, որ հարցաքննության կանչելու մասին ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել: Դիմումը ստանալուց հետո ՀՔԾ-ն կրկին ծանուցագիր է ուղարկել Բալասանյանին։ Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am «Ազատությունը» սոցիալական մեդիայում Facebook - / azatutyun Twitter - / azatutyunradio Instagram - / azatutyuntv VKontakte - https://vk.com/azatutyuntv Odnoklassniki - https://www.ok.ru/azatutyun