Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Կայացավ հնդկա-հայկական համերգը / Բացառիկ կադրեր ետնաբեմից в хорошем качестве

Կայացավ հնդկա-հայկական համերգը / Բացառիկ կադրեր ետնաբեմից 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Կայացավ հնդկա-հայկական համերգը / Բացառիկ կադրեր ետնաբեմից

Մարզահամերգային համալիրում երեկ հնդկական տրամադրություն էր տիրում. ամենուր հնդկական մթնոլորտ, հնդկական զգեստներ, երաժշտություն ու ազգային պարեր: Վերջապես կայացավ այդքան սպասված, մեկ անգամ հետաձգված հնդկա-հայկական համերգը, որի համար ամիսներ շարունակ ջանք ու եռանդ չէր խնայել Վարդան Սարգսյանը: Մարդ, ով վերջին տարիներին անդադար ճանապարհորդում է, հաճախ լինում Հնդկաստանում և ով մտերիմ ընկերն է այն բոլոր հնդիկ դերասանների, որոնք երեկ ներկայացան հայ հանդիսատեսի առջև իրենց պարերով ու ազգային երաժշտությամբ: Չնայած համերգային ծրագրի ուշ սկսվելուն` այն անցավ բավականին ուրախ ու տոնական. պարզվում է` Հայաստանում բավականին շատ ու ակտիվ երկրպագուներ ունեն հնդկական սերիալների դերասաններ Իչան` Թինա Դատտան, Տապասիան` Ռաշամի Դեսային, ու նաև` փոքրիկ Չակորը` Սպանդան Չատուրվեդին: Նրանք հնարավորինս բեմին մոտ փորձում էին նկարվել սիրելի դերասանների հետ կամ գոնե գրկախառնվել: ArgamBlog-ը ներկա է եղել երեկ կայացած հնդկա-հայկական համերգին և իր ընթերցողներին է ներկայացնում հետնաբեմում տիրող տամադրությունը, հնդիկ դերասանների ուշանալն ու համերգային ծրագրի դրվագները:Հնդիկ դերասանների տոնը լրացնելու էին եկել Գևորգ Մարտիրոսյանը, Գոռ Հակոբյանը, Քրիստինա Եղոյանը, Յանա Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյանը, Ալլա Լևոնյանն ու Անդոն: Ի սկզբանե, նշված էր, որ համերգին երգելու են նաև Միհրան Ծառուկյանը, Էրիկը, Ռաֆայել Երանոսյանը, սակայն նրանք ներկա չէին: Համերգային ծրագիրը կազմակերպված էր այնպես, որ սկզբում հնդկական երաժշտության ներքո և պարային խմբերով բեմ էին բարձրանում հնդիկ դերասանները, մի փոքր պարում, ներկայանում հանդիսատեսին, այնուհետև` Վարդանի օգնությամբ շփվում հանդիատեսի հետ, ողջունում բոլորին: Նրանցից շատերն իրենց հիացմունքն էին արտահայտում հայերի հյուրաիրության և մեր երկրի գեղեցկության մասին. դե իսկ դրան էլ հաջորդում էր արդեն ելույթն ու կատարումը մեր հայ արտիստների հետ, որտեղ հայ արտիստը երգում էր հնդկերեն, իսկ հնդիկ դերասանը լրացնում էր ելույթն իր ազգային պարի էլեմենտներով. առաջին շարքերում գտնվող հնդկական սերիալների մեծ երկրպագուների հավանությանը հաստատ արժանանում էր այս ամենը, և բոլորը հնդկական տրամադրության մեջ էին: Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝ YOUTUBE-ում՝    / argamblogcom   FACEBOOK-ում՝   / argblog   INSTAGRAM-ում՝   / argamblog   TWITTER-ում՝   / argamblog  

Comments