Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Հայաստան» համահայկական հիմնադրամ - բնակարաններ` Գյումրիի անօթևան ընտանիքներին /Արսեն Խաչատրյան/ в хорошем качестве

«Հայաստան» համահայկական հիմնադրամ - բնակարաններ` Գյումրիի անօթևան ընտանիքներին /Արսեն Խաչատրյան/ 8 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Հայաստան» համահայկական հիմնադրամ - բնակարաններ` Գյումրիի անօթևան ընտանիքներին /Արսեն Խաչատրյան/

Ձեռք-ձեռքի 2016 - N 07 «Հայաստան» համահայկական հիմնադրամ - բնակարան` Արսեն Խաչատրյանի ընտանիքին: Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի եւ ARTN Shant հեռուստաընկերության կողմից համատեղ անցկացված երկու հեռուստամարաթոնների արդյունքում հավաքագրված գումարներով Հիմնադրամը 21 բնակարան է գնել Գյումրիի անօթեւան ընտանիքների համար: Ի լրումն լոսանջելեսաբնակ հազարավոր մեր հայրենակիցների հանգանակություններին` բնակարանների ձեռքբերման ամբողջական գումար են նվիրաբերել անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո եւ Դիանա Ջորդանները, Հայկ Քելեջյանը, Զաքար Ջաղացպանյանը, Վարուժ եւ Սվետլանա Մինասյանները, Սամվել Բալասանյանը, ARTN Shant եւ Շանթ հեռուստաընկերությունները: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ջանքերի շնորհիվ ծրագրով հետաքրքրվել է նաեւ գերմանահայ համայնքը, ում հանգանակություններով բնակարաններ են նվիրաբերվել երկու միայնակ մայրերի ընտանիքների: Բնակարանները նոր տերերին են հանձնվում բարենորոգ, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Ծրագրի շնորհիվ 20 ընտանիք այսօր արդեն ապրում է բարեկեցիկ պայմաններում` անցյալում թողնելով մղձավանջ հիշեցնող իրենց կյանքը: Հովանավորները հույս ունեն, որ ձեռնարկին կմիանան նոր անուններ, եւ զգալիորեն կմեծանա բնակարաններով ապահովված ընտանիքների թիվը:

Comments