Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Այսքան երկար վաղուց չէի խոսել. Հայասեր Հայրապետյան. «Կյանքին ասել այո՛» в хорошем качестве

Այսքան երկար վաղուց չէի խոսել. Հայասեր Հայրապետյան. «Կյանքին ասել այո՛» 3 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Այսքան երկար վաղուց չէի խոսել. Հայասեր Հայրապետյան. «Կյանքին ասել այո՛»

Հայասեր Հայրապետյանը Արցախի Ճարտար գյուղից է, ծնվել է 1992 թվականին՝ հոր մահից օրեր անց։ Մորից մեկ ամիս թաքուն էին պահել, որ ամուսինը զոհվել է, երբ ասացին, մայրն ու հորաքույրը միասին որոշեցին՝ տղան հոր անուննէ կրելու՝ Հայասեր։ Մայրն ամեն ինչ անում էր, որ երկու զավակները քիչ թե շատ անհոգ մանկություն ունենան: Դեռ մանկուց նկարում էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Արցախի պետական համալսարանի Կերպարվեստի բաժին, նկարիչ-քանդակագործ է։ Երկար տարիներ դասավանդել է Ճարտարի ու հարակից մի քանի արվեստի դպրոցներում։ 44-օրյային մասնակցել է որպես կամավորական։ Պատերազմից հետո շարունակում էր նկարել, միաժամանակ, հետախուզական ծառայության էր անցել «Մարտունի 3» զորամասում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին վիրավորվեց Ճարտարի ու Մարտունու միջակայքում գտնվող «Կոհակ» կոչվող բարձունքում։ Դիմահար մարտի ժամանակ վիրավորում էր ստացել գլխի հատվածում։ Հինգ օր կոմայի մեջ էր, հետո ռեանիմոբիլով Երևան տեղափոխեցին։ Սեպտեմբերի 25-ին Արցախից դուրս եկավ նաև Հայասերի ընտանիքը։ Այժմ ապրում են Արարատի մարզի Ոսկետափ գյուղում, Հայասերը խոսքի խնդիր ունի, հարցազրույցից հետո խոստովանեց՝ այսքան երկար վաղուց չէի խոսել։ Վիրավորումից հետո անգամ գրել, կարդալն է մոռացել, դժվարությամբ է արտահայտում մտքերը։ Ասում է՝ նպատակ ուներ քառասունհինգ տարեկանում մեծ ցուցահանդես բացել Արցախում, բայց մեծ քանակությամբ նկարներն ու քանդակները մնացին տանը, Հայաստան են բերել միայն մայրիկին նվիրած փոքրիկ արձանիկն ու երկու նկար՝ արցախյան բնապատկերներով։ Այժմ վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Ամենամեծ նպատակը երկու զավակներին նորմալ դաստիարակելն է։ Ի դեպ, հայրը երազել է որդուն Էդուարդ անվանել, Հայասերն իր որդուն է այդ անունով կոչել։

Comments