Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախից. Հադրութի զորամասում զինվորները նույն առյուծներն են в хорошем качестве

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախից. Հադրութի զորամասում զինվորները նույն առյուծներն են 7 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արցախից. Հադրութի զորամասում զինվորները նույն առյուծներն են

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագիծը անառիկ պահեցին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութում տեղակայված զորամասի զինծառայողն ու Արցախի պաշտպանության բանակի սպան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն իրենց կոչն էին ուղղում ժողովրդին` ասելով. «Դուք մեր թիկունքը ամուր եք պահում, ինչն էլ է’լ ավելի ուժ է հաղորդում մեզ: Դիրքերում սպա ու շարքային զինվոր մի մարմին ենք, ինչի շնորհիվ էլ հակառակորդը չկարողացավ վերջնականապես հասնել իր նպատակին: Նրա առաջխաղացումը մեր կողմից կասեցվեց և նրանք մեր միասնականության, անկոտրուն կամքի և Արցախի պաշտապնության բանակի սպաների և հենց ձեր` մեզ «պադդերժկա» անելու արդյունքում` ճիվաղներին պարտադրեցինք հրադադար: Ճիշտ ա, հիմա պոստերից մի մասս իջել ենք, բայց մնացած առյուծ տղերքը էլի առաջնագիծը պահում են ու հավատացեք, ցանկացած ոտնձգության դեպքում մեր սահմանների նկատմամբ` արժանի հակահարված կստանան ճիվաղները: Ժողովուրդ ջան, ուզում ենք ձեզ էլ վստահեցնել, որ սննդի, հագ ու կապի ոչ մի խնդիրներ չունենք: Եթե գաք պոստեր, ինքներդ կհամոզվեք, որ չենք չափազանցնում ոչինչ: Մենակ միակ խնդիրը նա է, որ ձեզ բորոին կարոտում ենք: Գիտենք, որ դուք էլ մեզ եք կարոտում: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/...

Comments