Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб В Армении происходят пугающие события: страну систематично превращают в Украину: политолог в хорошем качестве

В Армении происходят пугающие события: страну систематично превращают в Украину: политолог 1 месяц назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



В Армении происходят пугающие события: страну систематично превращают в Украину: политолог

Հայաստանը, որին մեզ կապում է պատմական, ավանդական խոր փոխհարաբերություններ, անում է ՌԴ-ի համար անընդունելի շրջադարձ հօգուտ այն երկրների, ում հետ այս պահին մեր երկիրը գտնվում է դաժան հակամարտության մեջ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ, "Русское зарубежье" ինստիտուտի ղեկավար Սերգեյ Պանտելեևը։ «Այս ամենը տեղավորվում է այն մեծ աշխարհաքաղաքական խաղի մեջ, որ այսօր սկսվել է և հանդիսանում է աշխարհի վերաբաժանման, հարաբերությունների վերանայման հիմքը։ Մեզ վախեցնում է այն, որ Հայաստանը միաժամանակ շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք, որի հետևանքով ձեր երկրի վրա ուժեղանում է Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունը», - ասել է նա։ Խոսելով Արցախի ողբերգության ու օկուպացիայի մասին՝ Պանտելեևը նշել է, որ դժվար է ակնկալել Ռուսաստանից լինել առավել հայկական, քան Հայաստանի իշխանությունները, որոնք իրենք են ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ «Կարելի է մոռանալ Հայաստանի իշխանությունների մասին, բայց եթե պետք է քաղաքական խնդիրներ լուծենք, հնարավոր չէ մոռանալ այդ ֆակտորը։ Ես ինքնս ծնունդով Դոնբասից եմ, շատ լավ ծանոթ եմ Ղրիմի ու Մերձդնեստրի խնդիրներին։ Ես տեսել եմ, թե ինչպես է Ուկրաինան «եկել» Դոնբաս 2014-ին՝ կրակելով, ահաբեկելով։ Մեզ հերիքեց կամքն ու ուժը, որպեսզի պայքարենք ու մնանք Ռուսաստանի հետ։ Անցանք ծանր փորձությունների շրջանով, սակայն կարողացանք հասնել նրան, ինչի համար պայքարում ենք։ Ես հասկանում եմ, թե Արցախի մասին ինչքան ծանր է խոսել, երկար ժամանակ տարածաշրջանը միավորում էր հայ հասարակությանը։ Հիմա հարց՝ մենք կռվեցինք ու հասանք մեր ուզածին, Ռուսաստանը եկավ օգնության ուշ, բայց եկավ։ Բայց ինչպե՞ս Ռուսաստանը կարող է լինել ավելի Հայաստան, քան ինքը՝ Հայաստանը, երբ կա նման վերաբերմունք Արցախի վերաբերյալ։ Շատերը հարցնում են, թե ինչու՞ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետությունը, բայց անկնկալում էր դա Ռուսաստանից», - նկատել է նա։ Հաղորդավարի այն դիտարկմանը, թե խոսքը չի վերաբերվում Արցախի ճանաչմանը, այլ այն անգործությանը, որը ցուցադրեցին ՌԴ խաղաղապահները, երբ Ադրբեջանը սկսեց ագրեսիան, օկուպացրեց երկիրը, քաղաքագետն ասաց. «Տարածաշրջանի հատուկ աշխարհաքաղաքական իրավիճակը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող իրադարձություններով և Թուրքիայի դերակատարմամբ», - նկատել է նա ու հավելել, որ «տեղի ունեցածի պատճառը նաև այն է, որ մենք ի վիճակի չէինք իրականացնել այն մեխանիզմները, որոնք պետք է անեինք, բայց կա օբյեկտիվ իրականություն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ #ՆարեկԳալստյան#24News#Սերգեյ Պանտելեև#ՌԴ#Ուկրաինա#Հայաստան 24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում` Facebook: https://www.facebook.com/profile.php?... Facebook:   / 24news.am   Telegram: https://t.me/twentyfournews TikTok   / 24newsarmenia   Instagram:   / 24news.am   © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: [email protected] Tel. +374 41 240060 Գովազդի համար զանգահարել +374 41 240060 #24News #24TV #Լուրեր

Comments