Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Մեր մեծերը - Նար Դոս в хорошем качестве

Մեր մեծերը - Նար Դոս 10 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Մեր մեծերը - Նար Դոս

Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1867 - 1933), հայ գրող։ Նար-Դոսը սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում: Հետագայում ինքնակրթությամբ հարստացրել է գիտելիքները. կարդացել է հայ գրողների գործերը, հրապուրվել անտիկ ու Վերածննդի շրջանի մշակույթներով, փիլիսոփայական, գեղագիտական ուսմունքներով, XIX դարի եվրոպական և ռուսական գրականությամբ: Նար-Դոսը երկար տարիներ, կարիքից դրդված, չնչին վաստակով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում, որտեղ էլ տպագրվել են գրողի առաջին ստեղծագործությունները: «Նոր դարի» ընդհատվելուց հետո աշխատել է «Աղբյուր--Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում: Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև: 1890-ական թվականներից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության նոր շրջանը, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը: «Սպանված աղավնին» (1898 թ.) վիպակում գրողը պատկերել է մի կնոջ խեղված ու ողբերգական ճակատագիրը: Հերոսուհին՝ Սառան, կործանվում է ոչ թե իրականությանը համակերպվելով, այլ բարձր արժանապատվությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ: «Նեղ օրերից մեկը» (1904 թ.) և «Խմբագիրը» (1913 թ.) պատմվածքներում առանձնակի ուժով են դրսևորվել գրողի ցավն ու մտահոգությունը հայ մտավորականների ճակատագրի համար: Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝ պահպանողականների (նորդարականներ) և ազատամիտների (մշակականներ) բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ: 1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական կյանքն ավելի ընդգրկուն են արտահայտված «Մահը» (1912 թ.) վեպում: Այստեղ ներկայացված են հոռետեսական փիլիսոփայությունը որդեգրած` «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները, որոնց հակադրվում է թուրքական բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար կյանքը զոհաբերած անհատը: Վեպը հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է: Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը:

Comments