Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Միջազգային քրեական դատարանում պահանջում են ձերբակալել Նեթանյահուին, Գալանտին և «Համասի» ղեկավարներին в хорошем качестве

Միջազգային քրեական դատարանում պահանջում են ձերբակալել Նեթանյահուին, Գալանտին և «Համասի» ղեկավարներին 13 дней назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Միջազգային քրեական դատարանում պահանջում են ձերբակալել Նեթանյահուին, Գալանտին և «Համասի» ղեկավարներին

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը երկուշաբթի հայտարարել, թե պահանջում է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ու «Համասի» երեք առաջնորդներին, այդ թվում՝ Գազայի հատվածում խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարին՝ Իսրայել-«Համաս» ռազմական հակամարտության ժամանակ արձանագրված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ոճրի համար: Դատախազի որոշումը բուռն արձագանք է առաջացրել։ Դատարանը դեռ պետք է կայացնի իր վճիռքը՝ արդյո՞ք հիմնավոր փաստեր կան, որ կալանավորման հրահանգ իջեցվի նշված անձանց վերաբերյալ։ Շաբաթներ, անգամ՝ ամիսներ կարող են տևել մինչ դատարանը կհրապարակի իր որոշումը։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Խանի հայտարարությունը անվանել է «վրդովեցուցիչ, որն ի ցույց է դնում, թե որքանով է միջազգային դատական համակարգը փլուզման վտանգի առջև»: Նա աննընդունելի է համարել «ահաբեկիչների և ժողովրդավար ճանապարհով ընտրված Իսրայելի կառավարության միջև» զուգահեռների անցկացումը: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn hamas israel USA

Comments