Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Նկարների ցուցահանդես՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին в хорошем качестве

Նկարների ցուցահանդես՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Նկարների ցուցահանդես՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն (ԱՀԱԸ) այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Այս կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում նախաձեռնվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից մեկն էլ Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսն է: «Հավատի, սիրո և ծառայության 100 տարվա ժառանգություն» խորագրի ներքո բացված ցուցահանդեսում ներկայացված են Հայ Ավետարանական 15 հայտնի արվեստագետների ավելի քան 60 գործեր: Դրանք դիմանկարներ են, քանդակներ, գունագեղ բնապատկերներ, նատյուրմորտներ և երգիծական նկարներ, որոնք հեղինակների աշխատանքների միայն մի փոքր մասն են կազմում: ԱՀԱԸ-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի խոսքերով՝ ցուցահանդեսի մասնակից արվեստագետները ծնվել են հայկական տարբեր գաղթօջախներում. այդ առումով աշխարհագրությունը շատ լայն է՝ Արևելքից մինչև Արևմուտք: Միայնակ ստանձնելով ցուցահանդեսի ձևավորման և համակարգման աշխատանքները՝ հալեպահայ հայտնի գեղանկարիչ, երգիծանկարիչ, ռեժիսոր Վրեժ Քասունին մեծ պատիվ համարեց այդ ամենն իրեն վստահելու համար: Խոսելով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակների մասին՝ նա հատկապես առանձնացրեց Արմեն Միսիրյանին՝ նույն ինքը Արմիսին, որի գործերն առաջին անգամ դուրս են բերվել Ազգային պատկերասրահի ֆոնդերից և ներկայացվում են հանրությանը: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը: Մանրամասները՝ տեսանյութում Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Comments