Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Վաշինգտոնն ու ԵՄ-ն աջակցում են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը в хорошем качестве

Վաշինգտոնն ու ԵՄ-ն աջակցում են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 2 месяца назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Վաշինգտոնն ու ԵՄ-ն աջակցում են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ բարձր մակարդակի հանդիպումը, որի օրակարգում էր Հայաստանի դիմակայունության ամրապնդումն ու մարդասիրական աջակցությունը: Հանդիպման շուրջ, սակայն, հնչեցին տարատեսակ մեկնաբանություններ և տեսակետներ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունում են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը, ասված է ԱՄՆ-ԵՄ-Հայաստան ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստում: Այն ընդգծում է՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը մտադիր են լրացուցիչ օժանդաություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Ըստ համատեղ հայտարարության՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ ունեն «ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը»: Հայտարարությունը եզրափակում է. «Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը»: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: https://www.amerikayidzayn.com/   / amerikayidzayn     / amerikayidzayn   https://t.me/Amerikayidzayn EU EVRAMIUTYUN America Armenia Hayastan

Comments