Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Անանուն հանդես գալն օգտատիրոջ իրավունքն է. Արթուր Վանեցյան в хорошем качестве

Անանուն հանդես գալն օգտատիրոջ իրավունքն է. Արթուր Վանեցյան 5 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Անանուն հանդես գալն օգտատիրոջ իրավունքն է. Արթուր Վանեցյան

Անանուն հանդես գալն օգտատիրոջ իրավունքն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հստակեցնելով՝ նրանք ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվում են, երբ գրառման մեջ առկա է հանցակազմ, «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը, օրինակ, կալանավորվել է «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով: ԱԱԾ տնօրենը չի հերքում նման գրառումները ամիսների վաղեմություն ունեն։ «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ միայն վարչապետի հրահանգից հետո անդրադարձան խնդրին, Վանեցյանը պատասխանեց. «Որովհետև դա ծանր աշխատանք է»։ Հարցին՝ հանրությանը հայտնի՞ է էջը վարող անձը, պատասխանեց. «Չեմ կարող ասել»։ Կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարեց կոշտ հակահարված տալ մանիպուլյացիայի և ֆեյքերի վրա միլիոններ ծախսող հանցավոր շրջանակներին, մեկ օր անց կալանավորվեց «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը, որում բավական շատ գրառումներ կան նոր իշխանությունների դեմ՝ ուղեկցված հայհոյանքներով, ապատեղեկատվությամբ և վտանգավոր կոչերով: «Ազատության» այն հարցին, որ պարոն Փաշինյանը ասում էր միլիոններ են օգտագործել, ո՞վ է օգտագործել այդ միլիոնները, օրինակ, «Դուխով Հայաստանի» դեպքում, Վանեցյանը արձագանքեց. «Քննությունը երբ որ կհասնի այն փուլին, երբ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամբողջովին պարզ կլինի։ Հիմա ինչ հարց տաք, ոնց հարցը պտտեք, մեկ ա դրանից ավել բան չեմ ասելու»։ Եթե կեղծ էջերը կենտրոնացված կառավարվում են և փոխկապակցված են, ապա կարող են նման գնահատականի արժանանալ, ավելի վաղ հայտարարել է արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը: ԱԱԾ տնօրենը չի հստակեցնում կալանավորված անձը նման մեխանիզմով է գործել, թե ոչ: - «Ժամանակ տվեք, կանցնի որոշ ժամանակ, ամեն ինչին կպատասխանեմ», - նշեց Վանեցյանը։ Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am «Ազատությունը» սոցիալական մեդիայում Facebook -   / azatutyun   Twitter -   / azatutyunradio   Instagram -   / azatutyuntv   VKontakte - https://vk.com/azatutyuntv Odnoklassniki - https://www.ok.ru/azatutyun

Comments