Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները․ ՈՒՂԻՂ в хорошем качестве

Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները․ ՈՒՂԻՂ Трансляция закончилась 7 месяцев назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները․ ՈՒՂԻՂ

Հոկտեմբերի 9-ին` ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդումը կհյուրընկալի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանին: Թեման՝ «Անկլավներ. ի՞նչ են ասում քարտեզները»: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ հանդիպմանն ընդառաջ զրուցել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ: Ադրբեջանական, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միշելի հետ զրույցում Ալիևը նշել է ութ անկլավի մասին, որոնք, ըստ նրա, «օկուպացված են Հայաստանի կողմից, դրանք պետք է ազատագրել»։ Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ վարչապետի, ԵԽ-ի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի անունից ստորագրվեց հայտարարություն: Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի 29 800 քկմ-ի ու Ադրբեջանի 86 600-ի փոխադարձ ճանաչման վրա, սահմանազատումը իրականացվի ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների, որոնք տրամադրվել են կողմերին, իսկ ճանապարհները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության սկզբունքը հարգելով։ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի 86 600 քկմ-ի մեջ մտնու՞մ են անկլավները: Ադրբեջանի կողմից ճանաչվելիք Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քկմ, ենթադրու՞մ է, որ այդ երկիրը պետք է իր բոլոր ուժերը դուրս հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Սև լիճ, Ճամբարակ, Ջերմուկ, Իշխանասար և այլն: Ի՞նչ են պնդում քարտեզները, որոնց վրա հիմնվելով՝ պետք է կատարվեն սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:

Comments