Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդի Կրտսերը՝ Արցախի ցեղասպանությունը ետ շրջելու հնարավորության մասին в хорошем качестве

ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդի Կրտսերը՝ Արցախի ցեղասպանությունը ետ շրջելու հնարավորության մասին 3 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդի Կրտսերը՝ Արցախի ցեղասպանությունը ետ շրջելու հնարավորության մասին

Ավելի քան 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Օսմանյան կայսրությունը կատարեց մեր դարաշրջանի առաջին ցեղասպանությունը՝ սպանելով շուրջ մեկուկես միլիոն էթնիկ հայերի։ Այդ ցեղասպանությունը կամ էթնիկ զըտումը ոչնչացրեց ողջ Անատոլիայում հայկական հազարամյա ներկայությունը։ Այսօր հայկական բոլոր տարածքներից ամենահիը դարձել է էթնիկ զըտման զոհ։ Դա Արցախն է, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ Խորհրդային տարիներին Կրեմլը բռնի ուժով մտցրեց այս հայկական, քրիստոնեական տարածքը նոր ստեղծված մահմեդական Ադրբեջանի կազմի մեջ։ Արցախը հազար տարուց ավելի ուղղափառ և հայկական է. Այնտեղ է գտնվում աշխարհի ամենահին և ամենագեղեցիկ հայկական տաճարներից մեկը։ 2020 թվականից ի վեր, Ադրբեջանը անխղճորեն բռնությունների եւ էթնիկ զըտումների արշավ է սկսել Արցախի խաղաղ ու աշխատասեր ժողովրդի դեմ։ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը կասետային ռումբերով և հրթիռներով համակարգված ռմբակոծում է հայերով բնակեցված Արցախի տարածքները: Իսկ երկու հազար քսաներեք թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց եվս մեկ չհրահրված ներխուժում, որի արդյունքում իրենց բնակության վայրերից վտարեց այնտեղ ապրող բոլոր 120.000 էթնիկ հայերին։ Այժմ աշխարհի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա եւ ամեն կողմից լսվում է վրդովմունք ու քննադատություն այնտեղ կատարվող բռնությունների առիթով: Բայց մենք գրեթե ոչ մի քննադատություն եւ վրդովմունք չլսեցինք երկու հազար քսաներեք թվականի սեպտեմբերին մոլորակի հնագույն հայկական նահանգներից մեկի ողջ բնակչության նկատմամբ բռնության եւ այս զանգվածային տեղահանման մասին։ Սակայն Ադրբեջանի Էթնիկ զտումների քաղաքականության վերաբերյալ վրդովմունքն ու դատարկ դատապարտումները բոլորովին էլ բավարար չեն։ Ի տարբերություն հազար 915 թվականի ցեղասպանության՝ այս ցեղասպանությունը շրջելի է․․․․։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի միջազգային հանրությանը եւ ապահովի արցախահայության անվտանգ վերադարձը իր հայրենիք։ Նա պետք է պաշտպանի նաեւ արցախի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը։ Սա մի իրավիճակ է, որտեղ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: Միացյալ Նահանգները դեռևս ունի լծակներ և կարող է օգտագործել դրանք տարածաշրջանի բոլոր երկրներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը ետ շրջեելու նպատակով։ Մենք պետք է ձգտենք նաև վերացնել Հայաստանի շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող պետություն է և կարիք ունի դուրս գալ դեպի հարևան երկրների նավահանգիստներ։ Միացյալ Նահանգների նախագահ դառնալու դեպքում, ես կօգտագործեմ դիվանագիտությունը, Միացյալ Նահանգների բարոյական հեղինակությունը, տնտեսական լծակները և պատժամիջոցները՝ Հայաստանի համար խաղաղությունը և արդարություն վերականգնելու նպատակով։ Ես ուզում եմ պարտավորվել նաեւ վերականգնել Հայաստանի և Արցախի լրիվ ինքնիշխանությունը։ Եւ այդ ամենը ես ուզում եմ անել խաղաղ ճանապարհով։ Նոր պատերազմ սկսելու փոխարեն ցանկանում եմ վերջնականապե՛ս դադարեցնել պատերազմը։ Տեսանյութը՝ ANCA Welcomes RFK, Jr Statement Calling on U.S.to Advance Rights of Artsakh Armenians Թարգմանությունը՝ Նոյյան Տապանի Subscribe us:    / @noyantapantv      / @noyantapan   (in russian)    / @noyantapanlivetv   Facebook:   / noyantapanholding   Twitter:   / noyantapan   #noyantapantv #Նոյյանտապան #noyantapanspecial #ноянтапантв #карабах #Armenia #НоянТапан #Armenia #նոյանտապան #Armenianews #Հայաստան #noyantapan #Армения #karabakh #Карабах #карабах Noyan Tapan Media Holding («NT Holding») Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia Tel. +374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 e-mail: [email protected]

Comments