Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Webtv.am / ՓԱԿՈՒՂԻ / DEADLOCK / ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ / HARUTYUN KHACHATRYAN в хорошем качестве

Webtv.am / ՓԱԿՈՒՂԻ / DEADLOCK / ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ / HARUTYUN KHACHATRYAN 7 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Webtv.am / ՓԱԿՈՒՂԻ / DEADLOCK / ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ / HARUTYUN KHACHATRYAN

Մեկ տարվա սպասումից, համաշխարհային պրեմիերաներից ու ցուցադրություններից հետո՝ Հարություն Խաչատրյանի «ՓԱԿՈՒՂԻ» («Deadlock») ֆիլմի համացանցային ՊՐԵՄԻԵՐԱՆ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ, առաջատար մեդիա ռեսուրսներով: Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Շվեյացարիայում՝ Նիոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է Իրանի «Ֆաջր», ամերիկյան պրեմիերան՝ Նյու Յորքի Սիրակյուզի, համառուսաստանյան պրեմիերան՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոների շրջանակներում: «Փակուղու» հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Ռումինիայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղին» առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղի»-ն ներկայացվել է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում: Ֆիլմն ունեցել է նաև համաշխարհային այլ կինոպրեմիերաներ: «Փակուղին» ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ քաղաներում, փառատոններում և ահա մեկ տարի անց ֆիլմի արտադրությունից և համաշխարհային շրջապտույտից հետո կայանում է ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան: Այս ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին ցուցադրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որի կազմակերպիչն ու համադրողն էր աշխարհահռչակ կինօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը: Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզի «Evropa Akt Film», Բանգալորի (Հնդկաստան), Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish», Վառնայի, Բաթումիի, Թբիլիսիի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների շրջանակներում: Հարություն Խաչատրյանն արժանացել է նաև մի շարք պատվո մրցանակների որոնցից առավել հիշատակելի են՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա): «Փակուղի» ֆիլմը մի մարդու մասին է, որը 1990-ական թվականներին շահում է «բաղձալի» «Գրին քարտը» և ընտանիքով մեկնում Միացյալ նահանգներ: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և «Փակուղի» ֆիլմում ներկայացրել նրա ընտանիքի և կյանքի տարբեր հանգրվանները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:

Comments