Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Աթեշյանը մնացել է մենակ, և եթե նրան պարան տվող լինի նա կկախվի»։ Սարգիս Հացպանյան в хорошем качестве

«Աթեշյանը մնացել է մենակ, և եթե նրան պարան տվող լինի նա կկախվի»։ Սարգիս Հացպանյան 7 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Աթեշյանը մնացել է մենակ, և եթե նրան պարան տվող լինի նա կկախվի»։ Սարգիս Հացպանյան

Կ. Պոլսի Պատրիարքարանի տեղապահի ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արամ Աթեշյանը մնացել է մեն մենակ: Ինչպես մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, անգամ ժամանակին Ա. Աթեշյանին սատարողները մենակ թողեցին նրան: Ըստ փորձագետի` Պոլսի Պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը շատ սիրված և հարգված է պոլսահայ համայնքի կողմից, հետևաբար նրա ընտրությունը մեծ ցնծություն է պարգևել պոլսահայությանը: Ս. Հացպանյանի խոսքերով` ջախջախիչ պարտություն կրած Ա. Աթեշյանի կողմից տեղապահի ընտրություններից հետո առաջ բերած Պոլսո կուսակալության նամակը, որով չի ընդունվում տեղապահի ընտրության արդյունքները, իրավական առումով առոչինչ է, քանի որ կուսակալությունը ոչ մի առնչություն չունի հայոց Պատրիարքարանի խնդիրների հետ: «Այս նամակը հիմնականում թուրքերենով է գրված, սակայն երկու կարևոր հանգամանք կա. առաջին` Թուրքիայի հանրապետությունում պետական պաշտոնական ատյանները թուրքերեն են գրառումներն անում, մինչդեռ այս նամակի վրա թուրքերեն տառերով գրված է տեղապահ (degabah), երկրորդ` Պոլսո կուսակալությունում ոչ ոք չգիտի տեղապահ բառի նշանակությունը, սա արդեն փաստ է, որ այս նամակը գրվել է Ա. Աթեշյանի հետ փոխհամաձայնությամբ»,- ասաց նա` հավելելով, որ Պոլսո Պատրիարքի ընտրությունների ավարտից հետո երկրորդ ժողով է հրավիրվում պատրիարքարանում, որի ընթացքում Ա. Աթեշյանը հայտարարում է, թե մինչև թուրքական պաշտոնական ատյաններն իրեն չասեն հրաժարվի, ինքը փոխանորդի պաշտոնը շարունակելու է: Ս. Հացպանյանի փոխանցմամբ` Ա. Աթեշյանի ի հայտ բերած Պոլսի կուսակալության գրությունը պոլսահայ համայնքի մոտ մեծ զայրույթ է առաջացրել: Վերլուծաբանը ստեղծված իրավիճակում դարձյալ անընդունելի է համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լռությունը: «Ամենայն հայոց կաթողիկոսն անմիջապես կարող էր շնորհավորել Գարեգին սրբազանին ընտրվելու կապակցությամբ, իսկ Արամին ասել. «Այս ի՞նչ խաղեր ես տալիս»»,- ընդգծեց Ս. Հացպանյանը: Վերջինիս համոզմամբ` պոլսահայ համայնքն այժմ կուռ համայնք դառնալու պահերն է ապրում, իսկ Պատրիարքի ընտրության գործընթացը բարեհաջող ավարտ է ունենալու, քանի որ շատ քիչ է հավանականությունը, որ իր թեկնածությունը կառաջադրի Պատրիարքի ընտրություններում: «Հաց բերողը» գոնե հետմահու պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ Ըստ նրա՝ Արթուր Սարգսյան հայորդին հայ ժողովրդի իրական տեսակի մարմնացում է, որից պետք է օրինակ վերցնել։ «Ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը Արթուր Սարգսյանին իր եղբայրն է համարում, ժողովրդի իսկական զավակ, իր ազգի լավագույն հատկանիշները կրող անձնավորություն, ով իր արարքով ցույց տվեց, թե ինչքան բարձր կարող է կանգնել մարդը նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում»,- ասաց Ս. Հացպանյանը` ընդգծելով, որ Ա. Սարգսյանը երբևէ չի մոռացվի: Նրա կարծիքով` ազգովի մասնակցություն պետք է լինի «Հաց բերողի» հուղարկավորությանը։ Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Comments