Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Լավրով․ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում в хорошем качестве

Լավրով․ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Լավրով․ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը բանակցային գործընթացին չի նպաստում

Ադրբեջանի նախագահը երեկ աշխատանքային այցով ժամանել է Սոչի: Այստեղ այսօր կայանալու են Իլհամ Ալիևի բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Երևանում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը երկու երկկողմ հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սոչիում այսօր ավելի ուշ Ալիևը մասնակցելու է «Վալդայ» համաժողովի լիագումար նիստին, որին բացի Պուտինից և Ալիևից ներկա են լինելու Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեկավարները: Թե ինչ են քննարկելու այսօր Ալիևն ու Պուտինը, հայտնի չէ, Կրեմլի մամուլի ծառայությունը, գոնե այս պահի դրությամբ, օրակարգի մասին հաղորդագրություն չի տարածել: Հավանաբար, ինչպես միշտ, այսօր էլ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: «Վալդայ» համաժողովին երեկ ղարաբաղյան հակամարտությունից խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, մասնավորապես, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան, գոնե Լավրովն այդպիսիք չի տեսնում: Ռուսաստանը, որը, արտգործնախարարի խոսքով, Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան: «Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և դրանք շատ խոշոր չեն», - երեկ ասել է Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը երեկ նաև բողոքել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը: «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարություններն, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», - երեկ Սոչիում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Ի դեպ, Կոսովոյի անկախությունը Սերբիայից ի վերջո ճանաչել են գրեթե բոլոր արևմտյան երկրները: Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am «Ազատությունը» սոցիալական մեդիայում Facebook -   / azatutyun   Twitter -   / azatutyunradio   Instagram -   / azatutyuntv   VKontakte - https://vk.com/azatutyuntv Odnoklassniki - https://www.ok.ru/azatutyun

Comments