Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Վարչապետն ընդունել է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին в хорошем качестве

Վարչապետն ընդունել է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին Трансляция закончилась 4 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Վարչապետն ընդունել է զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին

Դեկտեմբերի 2-ին զոհված, ազգությամբ եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քիչ առաջ հանդիպեց զոհվածի մոր , հորեղբոր, պապի և նրանց փաստաբանի հետ: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք անգամ որոշ ժամանակով փակեցին Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվեց վերականգնել այդ հատվածում երթևեկությունը: Զոհված զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում պնդում էին, որ փորձ է արվում սպանությունը ներկայացնել ինքնասպանություն և կոծկել գործի ամբողջական բացահայտումը: Նրանք հայտարարում էին, որ վստահում են միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրենց հույսը կապում են վերջինիս հետ: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ զինծառայողի պապը նշեց, որ դիակի դիահերձմանը ներկա է գտնվել և բռնության հետքեր է տեսել զոհվածի ոտքերի, ձեռքերի հատվածքում: Ի պատասխան Ն. Փաշինյանը նկատեց, որ իրեն հակառակն են զեկուցել՝ նշելով, որ շատ հաճախ հարազատները դիաբծերը շփոթում են բռնության հետքերի հետ: «Տեղի է ունեցել շատ մեծ ողբերգություն։ Քրեական գործ է հարուցված երկու և ավելի անձանց սպանության փորձի առիթով։ Հիմա քննություն է գնում և պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել։ Մեր տղային չենք կարող հետ բերել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի քննությունը օբյեկտիվ լինի», - ընդգծեց վարչապետը: Ըստ նրա՝ կատարվածի հիմքում երեխաների շրջանում գողական արժեքների քարոզն է, արժանապատվության աղավաղված զգացումը, մարդու կյանքը չգնահատելը: Ա. Աջամյանի պապի խոսքերով՝ իրենց տղայի դեպքն առաջինը չէ, իսկ նման դեպքերի շարունակականությունը գալիս է նրանից, որ նրա գնահատմամբ՝ Պաշտպանության նախարարը թույլ է: Էլիզա Զախարյան, http://nt.am/am/news/277696/

Comments