Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան в хорошем качестве

Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան 2 года назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը․ Ռոբերտ Քոչարյան

Ռուսաստանից բացի այլ երկիր, որը կարող է մեր տարածաշրջանում էական նշանակություն ունենալ, չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակ համայնքի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: «Քարտեզը, որ նայում ենք, ակնհայտ է, որ Թուրքիայի դերն աճում է, ինչը մեզ անհանգստացնում է, և միակ երկիրը, որ կարող է դա զսպել, Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները։ Այլ երկիր, որը կարող է փոխարինել Ռուսաստանին, գոյություն չունի»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ բացի դաշնակցային կապերը Ռուսաստանի հետ Հայաստանն ունի նաև պատմական հարաբերություններ, մշակութային խորը կապեր, լեզվական առումով խնդիրներ չկան։ «Մենք պետք է ուրախ լինենք, որ կա երկիր, որը մեր հանդեպ տրամադրված է չափազանց դրական, և որի հետ պետք է խորացնել մեր հարաբերությունները։ Վերջերս նման խոսակցությունները ակտիվացել են։ Պատերազմից հետո փորձում են պարտությունը գցել Ռուսաստանի գրպանը, ինչն ինձ շատ անհանգստացնում է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ ռուսաստանյան շուկան հսկայական է, ինչը թույլ կտա Հայաստանի տնտեսությանն արագ զարգանալ։ «Մեր արտահանման պոտենցիալը առանց Ռուսաստանի շուկայում ծավալվելու ուղղակի հնարավոր չէ զարգացնել։ Եվրոպայում ոչ մեկը մեր արտադրանքին չի սպասում։ Իսկ Ռուսաստանի հետ պայմանագրային շրջանակում ազատ է։ Մենք կարող ենք Հայաստանը շատ արագ ուրիշ դասի երկիր սարքել, շատ կարճ ժամանակահատվածում»,- ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը։ #asekose #robertqocharyan

Comments