Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Իմ ապագան քո արձագանքն է» հանրային քննարկում в хорошем качестве

«Իմ ապագան քո արձագանքն է» հանրային քննարկում 6 лет назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Իմ ապագան քո արձագանքն է» հանրային քննարկում

«Իմ ապագան քո արձագանքն է» խորագրի ներքո օրերս Երևանում կայացած հանրային քննարկումը մեկտեղել էր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, համապատասխան հասարակական կազամակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներին: Օրակարգում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներն էին և նրանց հաշմանդամության կարգից զրկելու վերաբերյալ հարցերը: Ծնողները դժգոհեցին, որ չեն կարողանում ոչ միայն օգտվել հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված որոշ ծառայություններից, այլև Բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովն առանց հիմնավորումների երեխաներին զրկում է հաշմանդամության կարգից: Դժգոհ ծնողներին ուղղված պատասխանը չուշացավ: ՀՀ Բժշկասոցիալական փորձագիտական (ԲՍՓ) գործակալության մանկական մասնագիտացված ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Նունե Պետրոսյանը պարզաբանեց. «Մենք աշխատում ենք ոչ մեր կամայականությամբ: Ունենք Առողջապահության նախարարության և կառավարության հստակ որոշումներ, հանձնարարականներ, ուղեցույցներ և առաջնորդվում ենք այդ ձևով: Հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներ են ճանաչվում նրանք, ովքեր ունեն որևիցէ օրգան համակարգի ֆունկցիայի չափավոր խանգարում, որը հանգեցնում է երեխայի կենսագործունեության խանգարման կամ սահմանափակումների, իսկ եթե ֆունկցիայի աննշան խանգարում է և չի հանգեցնում կենսագործունեության սահմանափակման, ապա երեխային հաշմանդամ չենք ճանաչում: Սա որոշ ծնողների մոտ դժգոհություններ է առաջացնում, ինչը բնական է»: Իր հերթին «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը տեղեկացրեց, որ գործունեության տասը տարիների ընթացքում իրենց կազմակերպությունն աջակցում է Հայաստանում վերականգնողական ծրագրերի իրականացմանը, որն ինչ-ինչ պատճառներով պետությունը չի կարողանում բավարար քանակով ու որակով ապահովել: Նրա փոխանցմամբ՝ «Էխո» ՀԿ-ն տրամադրում է քայլակներ, այլ օժանդակ սարքավորումներ, հիմնական շեշտը դնելով այլընտրանքային լուծումների վրա, որոնք մատչելի են ու հասանելի հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար: Ս. Օհանջանյանն առաջնային խնդիր է համարում Հայաստանում այլընտրանքային վերականգնողական կենտրոնի բացումը: Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Comments