Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб «Կյանքի մասնիկներ» - Դոկումենտալ ֆիլմ Լիլիթ Ումրշատյանի մասին - (Հեղինակ՝ Անի Ասրիյան) в хорошем качестве

«Կյանքի մասնիկներ» - Դոկումենտալ ֆիլմ Լիլիթ Ումրշատյանի մասին - (Հեղինակ՝ Անի Ասրիյան) 4 месяца назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



«Կյանքի մասնիկներ» - Դոկումենտալ ֆիլմ Լիլիթ Ումրշատյանի մասին - (Հեղինակ՝ Անի Ասրիյան)

Խնդրում եմ մինչ դիտելը կարդալ գրառումս, որն ինձ համար շատ կարևոր է։ Նկարահանումը եղել է 2022թ-ի գարնանը և միայն հիմա մտածեցի տեղադրել այն, ցանկությունը եկավ... Շատ անձնական մի զրույց' իմ և իմ հետ... ☀☀☀ Այս ֆիլմը ստեղծել է աղջիկս' Անին, երբ դեռևս ուսանում էր Ամերիկյան համալսարանում և դա համարվում է իր ուսանողական աշխատանքներից մեկը։ Էդպես ունի նաև կարճամետրաժ գեղ. ֆիլմեր, որտեղ նկարահանվել էին նաև իր եղբայրները և հայրը։ Այս ձևաչափը շատ հետաքրքիր էր իրականում և շատ հոգեվիճակներ ունեցա, երբ պատմում էի իմ անցած ուղու մասին, բայց... Քանի որ այն պետք է ունենար որոշակի ժամանակահատված, ստացվեց, որ դուրս մնացին պատմությունից մի քանի շատ կարևոր թեմաներ և այդ հանգամանքը ինձ շատ էր նեղում: Իսկ պատմությունիցս դուրս մնացին երեք կարևոր շրջան, որոնք իրականում շարունակ եղել են իմ կյանքի ամենակարևոր փուլերից, որտեղ նվիրվել եմ անմնացորդ, կյանքիս մեծ մասը հենց եղել է աշխատանքս։ Եվ աշակերտներս, աշխատակիցներս... միայն ջերմ հիշողություններ են մնացել և դա մի մեծ կյանքի դպրոց էր և հիմա էլ։ Ես ամեն օր սովորում եմ և առաջ գնում... Դա իմ աշխատանքային շրջանն էր' Օշականում, (որտեղ աշխատել եմ շուրջ 25 տարի), ուսոմնարանն ավարտելուց հետո ես աշխատել սկսել եմ հենց Օշականում և դա մի առանձին պատմություն է։ Իսկ հաջորդը իմ այսօրվա աշխատանքն է. "Ծիլ Բուսաց" ներդաշնակ ստուդիայում, որն ինձ համար համարվում է մի մեծ լաբորատորիա , որտեղ սկսվել է իմ բոլորովին նոր աշխատանքային աշխարհը. որի մասին երբեք երկու բառով խոսել հնարավոր չէ։ Ի դեպ նկարահանումները հենց մեր ստուդիայում է տեղի ունեցել։ Այս ստուդիան ստեղծել է իմ դասախոսը' Արմենուհի Մարտիրոսյանը, որը իմ կյանքում մեծագույն ազդեցություն է ունեցել և խորը հետք թողել... Բնօրինակում մնացել է նաև հատվածը , որտեղ խոսում եմ Կարենի իմ' ամուսնու մասին, որը իրականում իմ հենարանն է , որը հրաշալի է զգում իմ աշխարհը' չլինելով այնտեղից և միշտ իմ կողքին է կանգնած , երբ ես հենվելու կարիք եմ զգում, ծնողներիս ու էլի այլ մտքեր։ Բնօրինակը մնաց այլևս իմ արխիվում Ցավոք ոչինչ փոխել էլ հնարավոր չէր և ես գոնե էս կերպ ցանկացա էդ մի քանի բացը լրացնել... Անին ինձ բացատրեց, որ այս պատմությունը պետք է վերաբերի միայն ինձ, իմ ներքին վերապրումներին... Ինչևէ... Իսկ մնացածը. Այնքան շնորհակալ եմ իմ երեխաներից' Անիից և Էրիկից , որ նվիրեցին ինձ այսքան հուզիչ պահեր... Այսօր ես ամեն օր Աշխարհից խնդրում եմ խաղաղություն. Խաղաղություն մեր ներսում և դրսում

Comments