Русские видео

Сейчас в тренде

Иностранные видео


Скачать с ютуб Մենք ասում ենք, որ երգիչները պետք է եկամտային հարկ վճարեն ու դա դժգոհություն է բերում․Փաշինյան в хорошем качестве

Մենք ասում ենք, որ երգիչները պետք է եկամտային հարկ վճարեն ու դա դժգոհություն է բերում․Փաշինյան 3 недели назад


Если кнопки скачивания не загрузились НАЖМИТЕ ЗДЕСЬ или обновите страницу
Если возникают проблемы со скачиванием, пожалуйста напишите в поддержку по адресу внизу страницы.
Спасибо за использование сервиса savevideohd.ru



Մենք ասում ենք, որ երգիչները պետք է եկամտային հարկ վճարեն ու դա դժգոհություն է բերում․Փաշինյան

Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ հանգում են եզրակացության, որ տնտեսության զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման իմաստով մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմները և դրանց լավարկումն ունեն էական առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խորհրդակցության նպատակն է նաև պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներ են գործում ՀՀ-ում, ինչքանով են այդ մեխանիզմները գործում և մեր երկիրն ինչքանով է կարողանում պաշտպանել մտավոր սեփականությունը: Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը: Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը: Քրիստինե Համբարյանը նշել է, որ խնդիրը լուծվել է դատարանում՝ ի օգուտ իրավատիրոջ, իսկ գրանցումը ճանաչվել է անվավեր: Գրասենյակի ղեկավարի խոսքով՝ այժմ խնդրահարույց գրանցումներ չունեն, նաև գործող օրենքը թույլ չի տալիս խնդրահարույց գրանցումներ: «Մենք լուծել ենք դա նաև օրենքով: Այսինքն՝ մենք նայում ենք օգտագործումը: Անբարեխիղճ գրանցումները կանխել ենք, ստեղծվել է մեխանիզմ»,- ասել է Քրիստինե Համբարյանը: «Արդյունաբերական դիզայնի, գյուտի հետ կապված մարդն ինչի՞ համար է շահագրգռված բերի, գրանցի, որպեսզի հետագայում որևէ մեկը դա իրենից չվերցնի և չօգտագործի: Հիմա մեր մեխանիզմները բավարա՞ր են, երբ մենք գրանցում ենք՝ դրա պաշտպանության լիազորությունն ո՞ւմն է, պետությա՞նը»,- հարցրել է վարչապետը: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պետությունը երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ սա նաև որոշակի դժգոհություն է բերում և այդ առումով պետությունը նույն երգիչների համար պետք է լրացուցիչ աղբյուր ապահովի՝ օրենքի համապատասխան ռեստորաններից պահանջելով պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին: «Սա իրականում երկրի դասի և երկրի մակարդակի մասին է: Հիմա, եկեք տեսնենք, թե մենք այս ոլորտում ինչ խնդիր ունենք: Միջազգային կազմակերպությունները, խոշոր բրենդները մեզ անընդհատ ահազանգում են, ընդ որում՝ մենք միշտ էլ ասել ենք, որ այս հարցը պետք է լուծվի, բայց նաև հասկանալով, որ մենք դա մի գործողությամբ չենք կարող լուծել, որոշակի քաղաքական խնդիր ենք առաջադրել, որ լուծվի ժամանակի մեջ: Սա երկրի հեղինակության հարցն է: Եվ ես զգում եմ, որ նախ այս օրակարգի լրջությունը մեզանում բավարար չափով ընկալված չէ և առաջին հերթին, ինձ թվում է, պետք է այս ընկալումը ստեղծել: Կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նորից հանրային կոմունիկացիան է: Նախ պետք է հասնել նրան, որ այս խոսակցությունը վայրի չհնչի հանրապետությունում, որտեղ այս մասին խոսեն՝ մարդիկ առնվազն սկսեն գլխով անել, որ կա այդտեղ պրոբլեմ, եկեք լուծենք»,- ասել է վարչապետը: Նշվել է նաև, որ գրասենյակը խորացրել և ամրապնդել է համագործակցությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Եվրոպական Միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) Եվրասիական արտոնագրային կազմակերպության (EAPO), և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ, մասնակցել է ոլորտում կազմակերպված միջազգային վեհաժողովների, նիստերի, աշխատաժողովների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են առաջարկություններ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գրասենյակի կողմից աշխարհագրական տեղանունների գրանցման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը և հանձնարարել ոլորտի զարգացման նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակել համապատասխան ռազմավարություն:

Comments